Վարչապետին է տրվում մի ամբողջ անվտանգային ոլորտ, որը դուրս է խորհրդարանի և կառավարության վերահսկողությունից. Էդմոն Մարուքյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք անցնում ենք վարչապետական համակարգի և այդ համակարգի ներսում ամեն ինչ փակելու տրամադրվածություն կա: Դրանից ելնելով՝ նաև կառավարության նիստերն են փակ լինելու»,- Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ապրիլից հետո գործադիրի նիստերը փակ անցկացնելու կառավարության նախաձեռնությանը:

Հիշեցնենք՝ երեկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց կառավարության նիստերի անցկացման կարգի փոփոխություն նախատեսող «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ այդ փոփոխությունը կնպաստի կառավարության նիստերի անցկացման արդյունավետությանը: Էդմոն Մարուքյանը, սակայն, նկատում է՝ ամեն բան արվում է, որ ժողովրդավարության եղած նշույլներն էլ վերացվեն:

«Վարչապետին է տրվում մի ամբողջ անվտանգային ոլորտ, որը դուրս է խորհրդարանի և կառավարության վերահսկողությունից: Այդ մարմինների ղեկավարները պետք է հաշվետու լինեին խորհրդարանի առաջ և ժամանակ առ ժամանակ ներկայացնեին իրենց գործողության մասին հաշվետվություն: Խորհրդարանի անդամները պետք է հնարավորություն ստանային նրանց հարցեր ուղղելու, հակակշռելու, այսինքն՝ այն, ինչը չկար նախագահական համակարգում, բայց պարզվում է՝ չկա նաև խորհրդարանական համակարգում»,- շեշտեց ընդդիմադիր պատգամավորը:

Մարուքյանը համոզված է՝ իշխաննությունների մոտ ի սկզբանե չի եղել խորհրդարանական պետություն ունենալու տեսլական, այլ ընդամենը նպատական են ունեցել վերացնել նախագահի ընտրությունները:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան