Քննարկվել են Ասկերանի շրջանի բռնազավթված գյուղերի բնակիչների ժամանակավոր վերաբնակեցման հարցերը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերձած պատերազմի ընթացքում բռնազավթված՝ Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկվել են բնակիչների՝ այլ վայրերում գյուղ առ գյուղ ժամանակավոր վերաբնակեցմանն առնչվող հարցեր: «Տեղահանված քաղաքացիների բնակարանային խնդիրները լուծելով՝ Արցախի Հանրապետությունը ամենևին չի հրաժարվում Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից: Մարդկանց հումանիտար խնդիրների լուծումը մի հարթությունում է, նրանց պապական օջախների վերադարձի հարցը՝ այլ»,- ընդգծել է նախագահ Հարությունյանը:

Ապագա նոր բնակավայրերի մի մասի վայրերը բռնագաղթված համայնքների բնակիչների կողմից արդեն որոշված են, և պետական լիազոր մարմնի միջոցով նախագծողները կազմում են հատակագծերը: Որոշ վայրերում նաև հողային աշխատանքներն են սկսվել: Նախագահը աշխատանքների ակտիվացման և որոշ հարցերի ճշգրտման համար նիստին մասնակից պաշտոնյաներին հանձնարարականներ է տվել:

Հանդիպմանը մասնակցել են նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: