ՄԻՊ աշխատակազմի ֆինանսավորումը կարող է նվազեցվել․ կառավարության նոր առաջարկը

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Այսօր Կառավարության հերթական նիստում ընդունվեց որոշում, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը։

Ըստ նշյալ դրույթի՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:

Ստացվում է, որ այս որոշմամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրվող տարեկան ֆինանսավորումը կարող է նվազել՝ տարբեր հիմնավորումներով։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ բյուջետային համակարգի հիմքում դրված սկզբունքների, մասնավորապես՝ բյուջետային համակարգի միասնականության, բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության, բյուջետային միջոցների հասցեագրվածության և նպատակայնության լիարժեք ապահովման նպատակադրմամբ, և բխում է ՀՀ Կառավարության ծրագրով հանրային ֆինանսների կառավարման ոլորտում որդեգրված քաղաքականության պահանջներից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առարկություններ է ներկայացրել Ֆինանսների նախարարությանը, որով իր անհամաձայնությունն է հայտնել Կառավարության առաջարկած փոփոխություններին։

Առարկությունների մեջ նշվում է, որ թե՛ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նոր ուղղությունների զարգացման և դրա արդյունքում վերջինիս վերապահված լիազորությունների շրջանակի, թե՛ դիմում-բողոքների աճի տեսանկյունից օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջանում ավելացնել Մարդու իրավունքների պաշտպանի և Աշխատակազմի ֆինանսավորման չափը:

«Վերջին տարիներին էականորեն աճել է Պաշտպանին ներկայացվող դիմումների ու բողոքների թիվը: Դրանց համեմատական պատկերը ցույց է տալիս, որ 2016 թվականին դիմում-բողոքների թիվը կազմել է 5.113, 2017-ին՝ 6.417, իսկ 2018 թվականին այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելացել է՝ դառնալով 10.744 դիմում-բողոք: 2019 թվականին նույնպես արձանագրվել է դիմումների ու բողոքների աճ: Այսպես, 2019թ․, 2018-ի համեմատ, դիմումների ու բողոքների թիվն ավելացել է 22%-ով կամ 2․396-ով՝ դառնալով 13.140 դիմում-բողոք: 2020 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ը ներառյալ Պաշտպանի աշխատակազմ ստացվել է 7․150 գրավոր և բանավոր դիմում ու բողոք, որից գրավոր բողոքներ՝ 2․083, իսկ բանավոր բողոքներ՝ 5․067: Ինչպես երևում է՝ դիմումների ու բողոքների աճը կրում է շարունակական բնույթ և վերը ներկայացված վիճակագրական տվյալներն ուղղակիորեն վկայում են դրա մասին: Հարկ է նշել, որ աճի միտում ունեն նաև Պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացվող հեռախոսազանգերը: Այսպես, 2016 թվականին թեժ գիծ և այլ հեռախոսահամարներին ստացված հեռախոսազանգերի թիվը կազմել է 2․086, 2017-ին՝ 1․876, 2018-ին՝ 2․802, իսկ 2019 թվականին այդ ցուցանիշն աճել է երկու անգամից ավելի՝ դառնալով 6․210 հեռախոսազանգ: 2020 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ը ներառյալ Պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացվել է 6․988 հեռախոսազանգ»,- նշված է ՄԻՊ-ի ներկայացրած առարկություններում։

Բացի այդ, ՄԻՊ առարկություններում հիշեցվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անկախության երաշխիքի մասին, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ։

«Օմբուդսմանի հաստատության պաշտպանության և խթանման վերաբերյալ սկզբունքներն (Վենետիկի սկզբունքներ) ամրագրում են, որ Օմբուդսմանի ինստիտուտը պետք է ապահովված լինի բավարար և անկախ բյուջետային ռեսուրսներով։ Օրենքը պետք է սահմանի, որ Օմբուդսմանի հաստատությանը բյուջեի միջոցների հատկացումը պետք է համապատասխանի իր պարտականությունների և գործառույթների լիարժեք, անկախ և արդյունավետ կատարումն ապահովելու անհրաժեշտությանը»,- նշված է ՄԻՊ առարկությունների մեջ։

Այնուամենայնիվ, չնայած այս առարկություններին՝ Կառավարությունն այսօր ընդունեց Ֆինանսների նախարարության առաջարկած փոփոխությունները՝ նախնական տարբերակով։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին Factor.am-ի հարցմանն ի պատասխան նշեցին, որ փոփոխությունները չեն համաձայնեցվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ, և բյուջեի նվազեցման հետևանքով կարող է խաթարվել ՄԻՊ գործունեությունը։

«Հարցն օրակարգում ընդգրկվել և ընդունվել է՝ որպես չզեկուցվող, չքննարկվող հարց ու Մարդու իրավունքների պաշտպանի սկզբունքային առարկություններով: Այն չի համաձայնեցվել Պաշտպանի հետ: Գործող օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի հաստատության համար պետական բյուջեով ֆինանսավորման չափը չի կարող լինել պակաս, քան նախորդ տարի պետական բյուջեով նախատեսված հատկացման չափն է: Կառավարության առաջարկած փոփոխությամբ այդ երաշխիքը վերացվում է և ստացվում է, որ հաջորդ տարվա բյուջեն կարող է կրճատվել՝ ցանկացած հիմնավորմամբ։ Արդյունքում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կարող են կրճատվել ինչպես աշխատողների թիվը, այնպես էլ այցերը տարբեր հաստատություններ, բողոքների քննարկման, ինչպես նաև դադարել արագ արձագանքման հնարավորությունը և այլն։ Փոփոխությունն ուղղակիորեն խաթարելու է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, վտանգելու է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուր անձի բացարձակ սահմանադրական իրավունքը»,- նշված է ՄԻՊ գրասենյակից ստացված պարզաբանման մեջ։

Անժելա Պողոսյան