Հայաստանում ամեն օր էլ ապրիլի 24 է. Պավել Մանուկյան

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը

Պավել Մանուկյանը շարունակում է պատասխանել իրեն ուղղված հարցերին: Ժիրայր Սեֆիլյանի գործով անցնող ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը, որը ողջ դատավարության ընթացքում ոտքի չէր կանգնում, Պավել Մանուկյանին հարց հղելիս ոտքի կանգնեց՝ նշելով, որ դա անում է որպես հարգանքի նշան:

Գևորգ Սաֆարյանը Պավել Մանուկյանին խնդրեց պատմել Շուշիի բանտում գտնվելու օրերի մասին, ինչին ի պատասխան Մանուկյանը նշեց. «Չարչարում էին, մատներս էին կոտրում, եղունգներս քաշում, բայց դա անում էր թշնամին: Նրանցից սպասելիք չունեի: Հիմա էլ կրակել են ոտքերիս: Այս ոտքերն ինձ պետք չեն, ձեզ են պետք: Ես ողջ ընտանիքս եմ զոհասեղանին դրել, եթե կա մի բան որ չեմ դրել` ասեք»:

Նա նաև պատմեց իր և Սեֆիլյանի անցած մարտական ուղու մասին՝ նշելով, որ Սեֆիլյանը հերոս է, ում ամբաստանյալ կոչելու իրավունք որևէ մեկը չունի: Նա նկատեց, որ այսօր շատ «հերոսներ» շրջում են թիկնապահներով, մինչդեռ Ժիրայր Սեֆիլյանը միշտ քայլել է փողոցով միայնակ, առանց «պաշտպանների»:

Մանուկյանն ընդգծեց, որ զինված հեղաշրջման փորձի մասին խոսելն անհեթեթություն է. «Ասում են հեռուստաաշտարակ ենք ցանկացել գրավել, գրավենք՝ ի՞նչ անենք: Սաշիկը, Միշիկը գրավել են, հերիք ա»:

Մեղադրողները ևս հարցեր ուղղեցին Պավել Մանուկյանին, մասնավորապես՝ հետաքրքրվեցին, արդյոք ապրիլի 24-ին ցանկացել են փողոց դուրս գալ, որին ի պատասխան Պավել Մանուկյանն ասաց` ամեն օր էլ Հայաստանում ապրիլի 24 է. «Մենք որոշել էինք դուրս գալ ու ի նշան բողոքի մնալ փողոցում»:

Դատական նիստը շարունակվում է:

 

Լիլիթ Շաբոյան