Ոնց որ Էրդողանի թիկնապահները ներս մտնեին` Պավել Մանուկյանն իր տան խուզարկության մասին

Լուրեր

12.11.2026 | 22:51
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

Գևորգ Սաֆարյանի և Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը դատական նիստի ընթացքում հարցեր էր հղում զանգվածային անկարգություններ հրահրելու փորձի մեջ մեղադրվող Պավել Մանուկյանին:

Մանուկյանը նշեց`գործն ամբողջովին շինծու է. «Մենք վաղուց հասկացել էինք, որ այս իշխանությունների արարքները դավաճանական են: Այս իշխանությունները երբ ուզում, ինչ ուզում նկարում են: Իշխանությունները պետական դավաճանության քաղաքականություն են վարում: Ինչի համար այդքան երիտասարդ զոհվեց, մեծ մասը խեղանդամ դարձավ, որի արդյունքում մենք պետական տարածքներ կորցրինք»,- հարցադրում արեց նա:

Պավել Մանուկյանին նախագահող դատավորը հորդորեց քաղաքական հայտարարություններ չանել, իրեն էլ «դու»-ով չդիմել:

Պավել Մանուկյանը հարցրեց` «բա քեզ ո՞նց դիմեմ աղջիկս»: Փաստաբանի հարցին` թե ինչպես է կատարվել Մանուկյանի բնակարանի խուզարկությունը նա պատասխանեց. «Տպավորությունն այնպիսին էր, ոնց որ Էրդողանի թիկնապահները մտնեին ներս»:

Հարցեր տվեց նաև Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը, նա հարցրեց Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքի մասին ինչ տեղեկություններ ունի Մանուկյանը. «Այդ նույն գործը գրողներն ինձ էլ են մեղադրանք ուղղում այն ժամանակ, երբ ես իմ տանը կնոջս հետ ննջասենյակում պառկած էի: Ժիրայր Սեֆիլյանն ուղղակի խանգարում էր այս գիշատիչներին, նա իրերն անվանել ու անվանում է իրենց անուններով»:

Պավել Մանուկյանը նշեց, Հայաստանին գումարներ են հատկացվում, որ դատավորները մաքրեն իրենց խիղճը: «Գումար են տալիս, որ պայքարեն կոռուպցիայի դեմ: Ցեղասպանության անունը փոխել են` դրել կոռուպցիա»,- պատասխանեց Մանուկյանը: