Պատասխանն ուշացրած կամ չտրամադրած կառույցների շարքում առաջատարը Պաշտպանության նախարարությունն է. ՀՔԱ

Լուրեր

12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
Բոլորը

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ. պետական կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթների պահպանման վերաբերյալ տեղեկանքը:

Տեղեկանքի հիմքում Կազմակերպություն դիմած քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման կամ նրանց իրավունքի իրականացմանն ուղղված իրավական խորհրդատվության շրջանակներում վերոնշյալ կառույցներին ներկայացված հարցումներն ու դրանց տրամադրված պատասխաններն են:

Ընդհանուր առմամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 401 տեղեկատվական հարցումներից ժամանակին ստացվել են 305-ի պատասխանները:

2017 թ.-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ամենաշատ հարցումներն ուղարկել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, նրանց ուղարկված հարցումների թիվը ընդհանուր թվի 27 %-ն է կազմում:

Այս առումով ինչպես 2016-ին, այնպես էլ 2017-ին ամենապարտաճանաչ կառույցներն են ՀՀ Ոստիկանությունն ու նրա ստորաբաժանումները, սոցիալական և առողջապահական, ինչպես նաև արդարադատության ոլորտի կառույցները:

Ոստիկանությանը ներկայացված 30 հարցումներից 29-ի պատասխաններն ստացվել են ժամանակին:

2017-ին ժամանակին ներկայացված պատասխանների թվով նրանց շարքը համալրել են ՀՀ Դատախազությունն ու տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները:

Դրան հակառակ՝ մեծ է նաև ՀՀ Դատախազության ուշացված պատասխանների թիվը. 7 հարցման պատասխան ուշացել է, իսկ 2-ին ընդհանրապես պատասխան չի տրամադրվել:

Պատասխանն ուշացրած կամ չտրամադրած կառույցների շարքում ինչպես 2016-ին, այնպես էլ 2017-ին առաջատարը ՀՀ Պաշտպանության նախարարությունն է: 2017-ին ներկայացված 28 հարցումներից ՊՆ-ն ժամանակին պատասխանել է դրանցից միայն 8-ին:

Ուշացրած պատասխանների թվով երկրորդը ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն է. պատկերը նույնն է 2016-ին:

Այնուամենայնիվ, 2016 թ.-ի համեմատությամբ 2017-ին ուշացած պատասխանների տեսակարար կշիռը 3 անգամ նվազել է, նույնքան ավելացել է պատասխան չստացած հարցումների տեսակարար կշիռը: