Հովիկ Աբրահամյանի փեսան հարվածի տակ է. ՊԵԿ-ում վարչություն է լուծարվել. ՀԺ

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարության երեկվա նիստում որոշվեց լուծարել պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչությունը:

ՊԵԿ կառուցվածքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լուծարված վարչության գործառույթները փոխանցվել են հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան մաքսատների վարչություններին: Վարչություններն այժմ ունեն նոր անուն՝ մաքսատուն-վարչություն:

Լուծարված վարչությունն իր մեջ ներառում էր 9 առանձին բաժիններ: Ամեն բաժին իր հերթին ուներ ղեկավար, իսկ վարչությունը ղեկավարում էր Գեղամ Մովսիսյանը, որը ԱԱԾ-ի օպերից հասել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդականի, ապա լուծարված վարչության պետի պաշտոնին: Այսինքն, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ միասին «Գազպրոմ»-ից էր եկել ՊԵԿ:

Ի դեպ, ՊԵԿ-ի Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Վլադիմիր Թամրազյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսան է: Թամրազյանը մինչ այս աշխատում էր որպես «Զվարթնոց» մաքսատան պետ: Հետաքրքիր է, այս վերադասավորման արդյունքում նախկին վարչապետի փեսան կմնա՞ ՊԵԿ-ում, թե՞ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: