«Թող Արմեն Սարգսյանը հասկանա՝ ով ով է խորհրդարանում». Ծառուկյանը հրահանգել է ազատ քվեարկել, որ ուժերի բալանսը լրիվ չգնա Ա. Սարգսյանի կողմը. «Հրապարակ»

Լուրեր

12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ծառուկյան դաշինք»-Արմեն Սարգսյան հանդիպումը տեղի կունենա եկող շաբաթ։ Պատճառը Ծառուկյանի բացակայությունն է Հայաստանից։ Բայց չէ՞ որ 2 օր առաջ եկել էր Գերմանիայից՝ հարցրինք ԲՀԿ-ական մեր աղբյուրին: «Այո, եկել էր, սակայն նորից մեկնեց. այս ընթացքում 2 անգամ եկավ և հետ վերադարձավ»:

Իսկ հնարավո՞ր է դաշինքն ու նրա առաջնորդը դրանով ինչ-որ բան են հասկացնում ապագա նախագահին։ «Երբեք, պարոն Ծառուկյանն այնտեղ շտապ գործեր ուներ»:

Իսկ ինչպիսի՞ն է նրա վերաբերմունքն Ա. Սարգսյանի նկատմամբ, ինչպե՞ս կքվեարկեք նախագահի թեկնածությունը: «Մասնավոր զրույցներում պարոն Ծառուկյանն ասել է, որ առանձնապես վատ չի վերաբերվում նրան, ասել է նաև, որ մանակրկիտ քննարկում է լինելու ֆրակցիայում այդ առնչությամբ. հատ-հատ լսելու է բոլորին, նոր եզրակացություն անի»:

Իսկ մեր տեղեկություններով, ասել է` քվեարկությունն ազատ է լինելու, ապահովեք անհրաժեշտ 14 ձայնը, մյուսներն ինչպես ցանկանան, այնպես թող քվեարկեն, որպեսզի ուժերի բալանսը լրիվ չգնա Ա. Սարգսյանի կողմը, և նա հասկանա «ով ով է» խորհրդարանում: «Չեմ կարող որևէ բան ասել. պետք է սպասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: