Հունվարին հանցագործությունների աճ է գրանցվել․ կրկնապատկվել են հրազեն, ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառության դեպքերը

Լուրեր

06.05.2024 | 23:35
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
06.05.2024 | 23:23
Ամենաարդյունավետ թիմերը թոփ լիգաներում
06.05.2024 | 23:11
Թուրքիայում մայիսի 1-ի ցույցերի համար դատարանը 38 մարդու է կալանավորել
06.05.2024 | 23:00
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզում
06.05.2024 | 22:55
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն՝ ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում
06.05.2024 | 22:48
Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին 1,6 միլիոն մարդ է մասնակցել
06.05.2024 | 22:35
Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում
06.05.2024 | 22:23
Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ
06.05.2024 | 22:09
Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
06.05.2024 | 21:57
Միջազգային կազմակերպությունները Բրիտանիայի ԱԳ նախարարին կոչ են արել միջոցներ ձեռնարկել՝ ադրբեջանցի ընդդիմադիր գործչին ազատ արձակելու համար
06.05.2024 | 21:44
Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը
06.05.2024 | 21:32
Կատարվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մետաղական արգելափակոցների վերականգնման աշխատանքներ
06.05.2024 | 21:23
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
06.05.2024 | 21:11
«Ափդեյթ 4. երգվող երգեր». կմշակվի և կկատարվի Գեղարքունիքի մարզից հավաքագրված 10 երգ
06.05.2024 | 21:07
Բուդապեշտում ավարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Բոլորը

2021 թվականի հունվարին Հայաստանում գրանցվել է 1654 հանցագործության դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Կատարված հանցագործությունները, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ավելացել են 98-ով կամ 6․2%-ով։ 12-ով (1.5 %) ավելացել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները, 34-ով (7%)՝ միջին ծանրության հանցագործությունները, ծանր հանցագործություններն ավելացել են 42-ով (15․6%), առանձնապես ծանր հանցագործությունները՝ 6-ով (42%):

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների 237 դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելանալով 23-ով կամ 9%-ով։ Հրազեն, ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառության 20 դեպք է գրանցվել, որը 2 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։

Գրեթե կրկնապատկվել են թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները՝ կազմելով 66 դեպք՝ նախորդ տարվա նույն ամսվա 37 դեպքի համեմատ։ Ավելացել են նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները, գողության, խուլիգանության դեպքերը, ինչպես նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։

Նվազել են ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքերը, այդ թվում՝ մահվան ելքով ավարտված, խուլիգանության դեպքերը։

Անժելա Պողոսյան