Ցուցարարները այրվող անվադողերով ու աղբամաններով արգելափակել են Բեյրութի ելքերն ու մուտքերը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ցուցարարները այրվող անվադողերով ու աղբամաններով արգելափակել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հյուսիսից քաղաքի ելքերն ու մուտքերը, հայտնում է Sputnik-ը:

Լրատվական գործակալության թղթակցի փոխանցմամբ ՝ արգելափակված ճանապարհներից մեկը մայրաքաղաքից տանող գլխավոր մայրուղին է:

Լիբանանյան լրատվամիջոցները հայտնում են, որ նման իրավիճակ է ստեղծվել նաև երկրի այլ քաղաքներում: Բացի այդ, ցուցարարները արգելափակում են տրանսպորտային ուղիները նաև Լիբանանի հարավում:

Հավելենք, որ Բեյրութում ցուցարարների ու ոստիկանության միջև անկարգություններն ու բախումները սկսվել են հունվարի 26-ին: Փողոց դուրս եկած քաղաքացիները պահանջում են միջոցներ ձեռնարկել` կյանքի պայմանները բարելավելու և պարետային ժամը վերացնելու ուղղությամբ, որը սահմանվել է երկրում կորոնավիրուսի բռնկման պատճառով: Առաջին վեց օրվա անկարգությունների հետևանքով, ըստ լիբանանյան Կարմիր խաչի, ավելի քան 400 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել:

 

Տաթև Ֆռանգյան