Քայլերթ հանուն կանանց իրավունքների․ Թուրքիայում ու Ադրբեջանում արգելել են կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառումները

Լուրեր

04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 18:45
Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին
04.05.2024 | 18:27
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
04.05.2024 | 18:10
Վրաստանի ապագան Եվրամիության հետ է. բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը․ Միշելը՝ Կոբախիձեին
04.05.2024 | 17:54
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայում ճգնաժամը դադարեցնելու համար
04.05.2024 | 17:33
Սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում
04.05.2024 | 17:18
ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը. Եվրո-2024
04.05.2024 | 16:49
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ
04.05.2024 | 16:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
04.05.2024 | 16:18
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Բոլորը

Ողջ աշխարհում այսօր՝ մարտի 8-ին,  Կանանց միջազգային օրվա առթիվ կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված ակցիաներ են կազմակերպվում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Սակայն որոշ երկրներում նախատեսված միջոցառումներն արգելվել են:

Այսպես՝ Ադրբեջանում մտադրվել են քայլերթ իրականացնել Բաքվում, սակայն երկրի իշխանությունները նախազգուշացրել են, որ ակցիան արտոնված չէ ու կկանխվի ոստիկանության աշխատակիցների կողմից։

Թուրքիայի ֆեմինիստները պլանավորել են քայլերթով անցնել Ստամբուլով, սակայն այստեղ ևս իշխանություններն արգելել են նման միջոցառումները։ Անցյալ տարի Թուրքիայում Կանանց միջազգային օրը ցույցեր անցկացնելու փորձն ավարտվել է արցունքաբեր գազի կիրառմամբ ու ոստիկանության կողմից Ստամբուլի կենտրոնը փակելով։

Իսկ ահա Լեհաստանում բողոքի ցույցեր կլինեն՝ ընդդեմ աբորտը սահմանափակող նոր օրենքի:

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում էլ տեղի կունենա կանանց համերաշխության ակցիա՝ չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանված սահմանափակումների: Իշխանությունները թույլատրել են ցույցեր անցկացնել մինչև 500 մարդու մասնակցությամբ:

 

Տաթև Ֆռանգյան