Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են լայնամասշտաբ պատերազմի. Արման Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 18:45
Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին
04.05.2024 | 18:27
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
04.05.2024 | 18:10
Վրաստանի ապագան Եվրամիության հետ է. բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը․ Միշելը՝ Կոբախիձեին
04.05.2024 | 17:54
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայում ճգնաժամը դադարեցնելու համար
04.05.2024 | 17:33
Սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում
04.05.2024 | 17:18
ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը. Եվրո-2024
04.05.2024 | 16:49
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ
04.05.2024 | 16:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
04.05.2024 | 16:18
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Բոլորը

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից արվում են հայտարարություններ, որոնք վկայում են նրանց նկրտումների մասին, իսկ մեր երկրում իշխանությունները խոսում են այն մասին, որ ճանապարհների ապաշրջափակման արդյունքում հնարավոր է հարաբերություններ հաստատել այդ երկրների հետ: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց, որ ո՛չ ներկայում, ո՛չ էլ մոտակա ապագայում հնարավոր չէ հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

«Ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ Ադրբեջանը հետաքրքրված չեն Հայաստանի տնտեսական ամրապնդման հարցում, որովհետև նրանց վերջնական նպատակը պատերազմն է: Այո՛, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են մեծ, լայնամասշտաբ պատերազմի… Իսկ մեր իշխանությունը գերադասում է ընկնել վարդագույն երազանքների մեջ՝ կրկին  ժողովրդի անվտանգության հաշվին:

Ադրբեջանը ինչի՞ համար է ռազմական բյուջեն ավելացրել 2 մլրդ 700 մլն-ով. պատերազմի համար: Ինչի՞ համար է շարունակ հարձակողական զորավարժություններ անում ՀՀ սահմանի երկայնքով:

Ինչի՞ դիմաց են հարաբերություններ հաստատելու, ոչնչացված Հայաստանի՞, թե՞ թուրքերի հետ պայմանավորվելու են Հայոց ցեղասպանության խնդրի մասին լռել… Այս «խաղաղասիրությունը» բերում է առավել մեծ վտանգների գեներացման մեր հանդեպ:

Թուրքիան և Ադրբեջանը ավելացնելով ռազմական գործոնը պատրաստվում են պատերազմի և շատ ուժեղ են պատրաստվում: Նրանք բավականին լուրջ  դիրքավորվում են Որոտանում, Շուռնուխում»,- նշեց Աբովյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: