Դպրոցի 2 շենք նվիրաբերվել է Երևան համայանքին՝ նախադպրոցական կրթություն կազմակերպելու համար

Լուրեր

12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական, N 81 միջնակարգ դպրոցների շենքերը նվիրաբերել Երևան համայնքին՝ նախադպրոցական կրթություն և/կամ արտադպրոցական դաստիարակություն (երաժշտական, սպորտի, արվեստի դպրոց և այլն) կազմակերպելու նպատակով: Երևան համայնքի ենթակայության մանկապարտեզների գերծանրաբեռնվածությունն արդեն տարիներ շարունակ կարևոր խնդիր է դարձել Երևան քաղաքում, որը պահանջում է հրատապ լուծում: Արդյունքում զգալիորեն կլուծվի Երևանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվելու կարիք ունեցող ընտանիքների խնդիրը և այն կնպաստի քաղաքում նախադպրոցական կրթությունը պատշաճ կազմակերպելու գործընթացին:

Գործադիրն ընդունել է ««Գույք ամրացնելու և «Լուսանշան» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին» որոշում: ՀՀ կառավարության կողմից պետական գնումների բնագավառում տարվող քաղաքականությանը համահունչ, 2018 թ. սկսած՝ Երևան քաղաքում ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացուցային օբյեկտների տեղադրման, պահպանման, սպասարկման և շահագործման աշխատանքները նախատեսվում է իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված մրցույթային ընթացակարգով ընտրված կազմակերպության միջոցով: Դրանով պայմանավորված՝ վերանում է այդ աշխատանքների կատարման նպատակով ստեղծված ՀՀ ոստիկանության «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը պահելու անհրաժեշտությունը:

Կառավարության նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ անդրադարձել է գերատեսչությունների և մարզպետների հաշվետվությունների ներկայացմանը: «Յուրաքանչյուր գերատեսչություն, մարզպետ պետք է հաշվետվությունը ներկայացնի հստակ թվային տարբերակով, անպայման մեր քաղաքացու համար հասկանալի լեզվով պետք է ցույց տա, թե ինչ է փոխվել, օտար լեզուներից որո՞նք են պարտադիր ավելացվել դպրոցներում, շինարարության որքան թույլտվություն է տրվել, ինչքան քառակուսի մետր լրացուցիչ շինարարություն ենք ունեցել: Առավելագույնս պետք է իմանալ, թե ինչն է հուզում քաղաքացուն, որ հարցերի պատասխանն է վերջինս ցանկանում ստանալ, որպեսզի հենց այդ տարբերակով հաշվետվությունը ներկայացվի: Խնդրում եմ դրան լուրջ և պատասխանատվությամբ վերաբերվեք»,- նշել է կառավարության ղեկավարը: