Թրամփի «կրեմլյան ցուցակն» ու Հայաստանի խնդիրը. «168 ժամ»

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«168 ժամ» թերթը գրում է.

«ԱՄՆ ֆինանսների նախարարը հրապարակել է աղմկահարույց «կրեմլյան ցուցակը»։ Ցուցակում ընդգրկված են Ռուսաստանի գրեթե բոլոր գործարարներն ու քաղաքական գործիչները, այդ թվում` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու գործարար Սերգեյ Գալիցկին։ Ցուցակում ներառված որոշ անձանց նկատմամբ արդեն իսկ գործում են պատժամիջոցներ։ Ցուցակում ընդհանուր առմամբ ընդգրկվել են 114 քաղաքական գործիչ և 96 գործարար։ Ցանկում ներառված է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի անունը։

«Բավականին ուշ, սակայն ամերիկյան էլիտան, նախորդ էլիտաները հասկացել են, որ Պուտինի հայտարարած հիբրիդային պատերազմի ձեռնոցն ընդունելուն այլընտրանք չկա: Որքան էին ռուս ընդդիմադիրները դիմում Արևմուտքին` չաջակցել Ռուսաստանում հզորացող պուտինյան ռեժիմին, չհզորացնել այն: Ինչո՞ւ մահացավ Նեմցովը, ինչե՞ր է հաղթահարում այսօր Նավալնին և ուրիշները, ի՞նչ էին նրանք տարիներ շարունակ ասում Արևմուտքին, այդ թվում՝ ես:

Տարիներ անց, միայն այսօր ԱՄՆ-ը պատերազմ է հայտարարել այն ռեժիմին, որը, այդ թվում, ինքն է զարգացրել և այդ պատերազմում ամեն բան անելու է հաղթելու համար: Բայց հարցն այն է, որ հաղթելու համար ամերիկյան լծակները չափազանց շատ ու բազմազան են, ու ամերիկյան կողմը դա կարող է անել առանց Ռուսաստանի հետ ռազմական բախումների: Առաջին դեպքն է, երբ ՌԴ նախագահը, ինչպես սովորական հանցագործ, հայտնվում է նման ցուցակում: Բայց սա ամենավատը չէ, ինչ պատահել է և պատահելու է Թրամփի վարչակազմի օրոք»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս ընդդիմադիր գործիչ Անդրեյ Պիոնտկովսկին:

Ըստ նրա՝ եղել է ամերիկյան ազգային ռազմավարությունը, օգոստոսի 2-ի որոշումը, որում ինդիվիդուալ պատժամիջոցներ են սահմանված, որոնց արդյունքում Պուտինի շրջապատի ակտիվներն ամբողջությամբ կսառեցվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: