Նվազում ենք արագ տեմպերով, իսկ Սերժ Սարգսյանը դեռ խոսում է ժողովրդագրական վիճակի էական բարելավման մասին. «Ժողովուրդ»

Լուրեր

12.11.2026 | 22:51
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի ժողովրդագրական աղետալի վիճակը տարեցտարի ավելի է խորանում: Եւ որքան էլ իշխանությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայտարարեն այս ոլորտում էական բարելավումներ արձանագրելու անհրաժեշտության, անգամ 2040 թվականին բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու մասին` այդ ճանապարհին մշակելով ու ընդունելով զանազան ծրագրեր, միեւնույն է` իրավիճակը ոչ միայն չի կայունացել, այլեւ բացասական ընթացքը շարունակվում է:

Բավական է միայն նշել, որ 2017թ. ՀՀ-ում ծնվել է 37 հազար 699 երեխա. մի թիվ, որը վերջին տարիներին ամենափոքրն է: 2016թ. ծնունդների թիվը 40 հազար 592 էր, 2013թ.՝ 41 հազար 906: Միաժամանակ Հայաստանում շատ ցածր է բնական հավելաճը՝ ծնվածների եւ մահացածների թվի տարբերությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2017թ. արձանագրվել է վերջին տարիների ամենացածր ցուցանիշը. եթե 2013թ. բնական հավելաճը 14 հազար 594 էր, ապա 2017թ. այն հասել է 10 հազար 332-ի: Եւ վերջապես, ԱՎԾ-ն երեկ հրապարակել է մշտական բնակչության թվաքանակը: Ըստ այդմ, 2018թ. հունվարի 1-ին բնակչության թիվը եղել է 2 մլն 972 հազար 900, մինչդեռ 2013թ. մեր երկրում մշտական բնակվել է 3 մլն 26 հազար 900 հոգի, ասել է, թե 5 տարվա կտրվածքով երկրի բնակչությունը նվազել է 54 հազարով: Եւ ահա այս իրավիճակում Սերժ Սարգսյանը դեռ խոսում է ժողովրդագրական վիճակի էական բարելավման մասին»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: