ՀՀ Ոստիկանությունը պարզաբանում է

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 2-ին համացանցում տարածված՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին «Arsen Shur Karapetyan» օգտատիրոջ կողմից կատարված գրառման վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ ՀՀ քաղաքացու անձնագրերը տրամադրվում են օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում։

ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «ՀՀ քաղաքացիության մասին», «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքներով և համապատասխան ենթաօրենսդրական ակտերով։

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքով հստակ սահմանված են այն տվյալները, այդ թվում՝ ծննդյան վայրը, որոնք պետք է անձնագիրը պարունակի։ Յուրաքանչյուր դեպքում ՀՀ քաղաքացու անձնագրում որպես ծննդավայր նշվում է այն երկիրը, որն ամրագրված է նրա կողմից ներկայացվող փաստաթղթում (ծննդյան վկայական, օտարերկրյա պետության կողմից տրված անձը հաստատող փաստաթուղթ)։ Ուստի եթե անձը, ՀՀ քաղաքացու անձնագիրը ձեռք է բերում՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթ, որում ծննդավայրը նշված է «Ադրբեջանի ԽՍՀ», ապա նրա ՀՀ քաղաքացու անձնագրում նշվում է «Ադրբեջան»։ Հարցին՝ ինչու «Ադրբեջան», ոչ թե «Ադրբեջանի ԽՍՀ», պարզաբանենք, որ ՀՀ քաղաքացու անձնագիրը ճամփորդական փաստաթուղթ է և պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության չափանիշներով հաստատված են երկրների անվանումները և եռանիշ կոդերը։ Այդ չափանիշներով նախկին միութենական երկրների մասով գրելաձև առկա չէ և այդ երկրները նախատեսված են առանց «ԽՍՀ» նշումի։ Այս իսկ պատճառով մշտապես ՀՀ քաղաքացու անձնագրում ծննդավայրը նշվել է հիշյալ չափանիշներին համապատասխան․ օրինակ՝ Հայաստան, Վրաստան, Էստոնիա, Ադրբեջան և այլն։