«Նիկոլ Փաշինյանը մահվան գնով պահելու է իր աթոռը. պետք է արտահերթ ընտրություն անել»․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ

-Պարո՛ն Մարուքյան, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց՝ նշելով, որ ժողովրդին հայտնի քաղաքական ուժերը փորձում են Զինված ուժերին դրդել տանկերը հանել սեփական ժողովրդի դեմ։ Դուք նման միտում տեսնո՞ւմ եք։

-Եղել են կոչեր, որ բանակը չպետք է ենթարկվի և այլն, բայց մեր բանակն այդպիսին չէ, և բանակը որևէ նման քայլի չի գնացել։ Նիկոլ Փաշինյանն ուզում է դա օգտագործել՝ բանակի հետ իր խնդիրները լուծելու գործում։ Նախ ինչ է պետք անել. բանակը զրկել ժողովրդական աջակցությունից, ասել, որ նրանք Սերժի հրամանն են կատարում, Քոչարյանի հրամանն են կատարում, եսիմ ինչ են անում, վատն են, դավաճան են, հեռացնել նրանց, հետո քրեական գործեր հարուցել, ինչի մասին խոսել եմ։ Բայց սա պրիմիտիվ ձև է, որովհետև մարդիկ չեն հավատում, որ ԶՈւ-ն նման քայլի գնացել է կամ կգնա։ ԶՈւ-ն նման քայլ անելու հնարավորություն բազմիցս ունեցել է, բայց չի արել, նաև՝ այն օրը, երբ ԱԺ շենքը, Կառավարության շենքը գրավված էին, վարչապետը «բունկերում» էր։ Այդ ժամանակ Զինված ուժերը կարող էր դա անել, բայց չի արել, չէ՞։

-Դուք և Ձեր թիմակիցները պնդումներ էիք անում, որ երկրում կան զինված խմբեր, իշխանությունը կարող է վարչական ռեսուրս կիրառել և այդ պայմաններում չեք ցանկանա մասնակցել ընտրությունների։ Հիմա ասում եք՝ պատրաստ եք մասնակցել ընտրություններին, օր առաջ արտահերթ ընտրություն պետք է անցկացվի։ Ի՞նչ փոխվեց և արդյո՞ք այդ վտանգն այլևս չեք տեսնում, որ կարող է լուրջ վարչական ռեսուրս օգտագործվել։

-Մենք որ ասել ենք՝ հիմա ընտրություններ անելն անհնար է, դա հղի է բախումներով, դա եղել է նոյեմբերի 15-ը, 20-ը, 30-ը, դեկտեմբերի առաջին կեսը։ Մենք հիմա մարտ ամսվա մեջ ենք, մարտի 2-ն է այսօր։ Այս ժամանակահատվածում մի քանի կարևոր հանգամանքներ են պարզվել. առաջինն այն է, որ Փաշինյանը ոչ մի պարագայում հրաժարական չի տալու, որ լինի անցումային վարչապետ, դա բացառված բան է, հետևաբար՝ միակ ճանապարհը, որ այս քաոսն ավարտվի և լինի արտահերթ ընտրություն՝ եթե չէ, 3 տարուց են ընտրությունները։ Ուզո՞ւմ եք 3 տարուց լինի ընտրություն։ Եթե ուզում եք՝ երկիրը հանդարտվի, այս գիծը քաշենք. մեղավորները մի կողմ, անմեղները՝ մի կողմ, պետք է անել ընտրություններ։ Մենք այն ժամանակ հույս ունեինք, որ կփոխվի իրավիճակը. իր թիմից կընտրի մեկին, ուրիշ տեղից կբերի։ Բայց ձև չկա. Փաշինյանն ասաց, որ աթոռն ամեն ինչից թանկ է, մահվան գնով պահելու է։ Հետևաբար, պետք է գնալ ընտրությունների։

-Այսինքն, հիմա խնդիրը լինելու վերահսկողությունն ուժեղացնե՞լը, որպեսզի վարչական լծակներ չկիրառվեն։

-Բա ոնց։ Հիմա «Լուսավոր Հայաստան»-ը տեղամասերում ունի չորս հազար հանձնաժողովի անդամ, նույնքան ունի «Բարգավաճ Հայաստան»-ը։ Եղավ ութ հազար մարդ։ Դրան գումարած՝ մենք կարող ենք ներգրավել վստահված անձանց՝ ամեն տեղամասում մի հոգու, ևս երկու հազար մարդ։ Այսինքն՝ վեց հազար մարդու միայն մենք կարող ենք ներգրավել՝ հսկելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան