Քննարկվել է առողջապահության մայր օրենքի հայեցակարգը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը խորհրդի նախագահ, նախարար Լևոն Ալթունյանի լիազորությամբ նախագահել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:

Օրակարգում ընդգրկված էին «Առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը, «Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրությունը ներդնելու մասին» և մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույցները:

Հակիրճ ներկայացնելով «Առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծով կարգավորվող հիմնական հասկացությունները, օրենքի դրույթները, կարգավորման առարկան, իրավասությունները` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդգծել է, որ հայեցակարգի նախագիծը «Առողջապահության մասին» ՀՀ օրենքի մշակման առաջին քայլն է, ինչն ընդգրկված է ՀՀ առողջապահության նախարարության 2018 թվականի գերակա խնդիրների ցանկում: Հասարակական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները հայեցակարգի նախագծի վերաբերյալ:

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանն իր զեկույցում անդրադարձել է պարտադիր բժշկական ապահովագրության հիմնական սկզբունքներին, առավելություններին ու միջազգային փորձին:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Էմին Ավետիսյանը հակիրճ ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի ՀՀ առողջապահության ոլորտին վերաբերող 22 կետերի կատարման ընթացքը:

Ամփոփելով նիստը՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը կարևորել է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը նախարարության կողմից մշակվող և իրականացվող ծրագրերում: