Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանն ընդունել է  Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանյան գրասենյակի պատասխանատու Մարսելո Մորին, քաղաքական գծով պատասխանատու Անժելա Բուլարգան և Եվրահանձնաժողովի պատվիրակության շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխությունների հարցերով պատասխանատու Անդրեա Բաջիոլին։ 

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է ոլորտի զարգացման ուղղությամբ տարվող քաղաքականության շրջանակներում արձանագրված վերջին ձեռքբերումները՝ օրենսդրական նախաձեռնությունները, անտառների կառավարման ոլորտի բարեփոխումները, Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ կատարված գործնական քայլերը։ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը բարձր է գնահատել միջազգային կառույցների՝ մասնավորապես Եվրամիության հետ համագործակցությունը և կարևորել վերջիններիս կողմից տրամադրվող օժանդակությունը՝ ոլորտի խնդիրների լուծման համար։ Էրիկ Գրիգորյանը հատկանշել է նաև ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ փոխգործակցության ընդլայնումը բնապահպանության բնագավառում։

Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել է ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման, հեռանկարային ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Պատվիրակության ղեկավարը փոխանցել է Եվրահանձնաժողովի պատրաստակամությունն՝ օժանդակելու Հայաստանին շրջակա միջավայրի բարելավման ուղղությամբ կատարվող քայլերին։
Կողմերն անդրադարձել են նաև Միասնական աջակցության շրջանակի համաձայնագրին, որի ներքո նույնպես Հայաստանը կարող  է օգտվել շրջակա միջավայրին ուղղվող ֆինանսավորումից։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություններ են ձեռք բերվել ինտենսիվացնել աշխատանքային հանդիպումները և ընդլայնել բնապահպանության ոլորտում երկկողմ