Թուրքիայում հայտարարել են «Բայրաքթար»-ների դեմ ռուսական ՌԷՊ համակարգերի անարդյունավետության մասին

Լուրեր

02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բայքար» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել է, որ ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերն «անկարող են դիմակայել» թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ռադիոէլեկտրոնային պայքարի ռուսական համակարգերը նույնիսկ մեկ ժամով չկարողացան կանգնեցնել Bayraktar TB2-ը»,- պնդել է նա։

Ընկերության գլխավոր տնօրենը նաև հավելել է, որ իրենք անօդաչուների համար մշակել են ՌԷՊ համակարգերից պաշտպանվելու միջոցներ, այդ պատճառով այն «միշտ օդում կլինի»։

Լրատվամիջոցը գրում է, որ ըստ փորձագետների՝ Ռուսաստանն ունի արդյունավետ տեխնիկա թուրքական անօդաչուների դեմ պայքարում։ Այդպիսի միջոցներից մեկը ՏՈՐ-Մ2ԿՄ զենիթահրթիռային համակարգերն են, որոնք միաժամանակ գտնում են 48 թիրախ, ուղեկցում 10-ին ու խոցում 4-ին։ Ըստ մասնագետների՝ Bayraktar TB2-ը «ոչ մի շանս չունի», եթե հայտնվի այդ համակարգերի գոտում։ Գործակալությունը նաև նշում է, որ ՆԱՏՕ-ի զեկույցի համաձայն՝ ռուսական «Պանցիր C-1» զենիթահրթիռային համակարգերն իդեալական են օդաչուների դեմ պայքարում։
Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմում թուրքական «Բայրաքթար» անօդաչուներն ակտիվորեն կիրառվեցին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից։ Ռազմական գործողությունների ընթացքում, երբ Թուրքիան սկսեց բացահայտ ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, մի շարք երկրներ դադարեցրին Անկարային «Բայրաքթար» անօդաչուների մասեր մատակարարել։ Չնայած հայտարարված էմբարգոյին՝ Թուրքիան հիմա էլ շարունակում է Ադրբեջանին «Բայրաքթար»-ներ մատակարարել, ինչի մասին վերջերս ասել էր «Բայքար» ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն, Թուրքիայի նախագահ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը։

Էմմա Չոբանյան