Եկեք ստորագրենք հուշագիր՝ առանց նախապայմանների ու գնանք արտահերթ ընտրության. Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Այդ առաջարկը տրամաբանական չէ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ նախագահի աշխատակազմից հետ վերցնել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկը, բացի դրանից՝ վերանշանակել ԳՇ պետի տեղակալի պաշտոնում Տիրան Խաչատրյանին, դրա փոխարեն ԼՀԿ-ն պատրաստ է վարչապետ չառաջադրելու հարցով հուշագիր ստորագրել իշխանության հետ։

«Ճի՞շտ եմ հասկանում, որ փաստացի՝ այդ առաջարկով Էդմոն Մարուքյանը նորմալ է համարում, որ ԳՇ պետն ու ԳՇ պետի տեղակալը դառնում են քաղաքական գործոն, և իրենց նշանակումը, ազատումը պետք է դառնա քաղաքական պայմանավորվածության մաս: Այդպես չի կարող լինել, և դա բնականաբար չի կարող արտահերթ ընտրությունների համար լինել նախապայման»,- հայտարարեց Ռուբինյանը՝ հավելելով, որ տրամաբանական կլիներ, եթե Էդմոն Մարուքյանը հայտարարեր առանց նախապայմանների արտահերթ ընտրությունների գնալու հուշագիր ստորագրելու պատրաստակամության մասին:

«Այդ առաջարկի մեջ ոչ թե խնդիր եմ տեսնում, այլ դա պարզապես անընդունելի է»,- ասաց պատգամավորը՝ մեկնաբանելով, որ զինվորականները չպետք է խառնվեն քաղաքականության մեջ, և որ դա անընդունելի է ժողովրդավարության և Սահմանադրության տեսանկյունից:

«Իրավիճակից դուրս գալու լուծումն այն է, որ կա՛մ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնից ազատվելու դիմում ներկայացնի, կա՛մ նախագահը ստորագրի նրան պաշտոնանկ անելու՝ վարչապետի առաջարկը: Դրանից հետո կսկսենք կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ ընտրությունների անցկացման վերաբերյալ»,- ասաց Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ եթե անգամ ԶՈւ ԳՇ պետը քաղաքական հայտարարություն է անում, կատարվածն իրեն ինքնաբերաբար անհամատեղելի է դարձնում իր զբաղեցրած պաշտոնի հետ:

Պատգամավորը հավելեց, որ չի ընդունում այն գնահատականները, թե իշխանություններն են սրել քաղաքական իրավիճակը: «Մենք մեր կողմից արել ենք քայլը, ընդդիմությանն առաջարկել ենք՝ եթե պնդում եք, որ իշխանությունները պետք է հեռանան, դրա համար կա մեկ լեգիտիմ, սահմանադրական ճանապարհ՝ ստորագրենք հուշագիր և գնանք ընտրությունների՝ առանց նախապայմանների: Երկու խորհրդարանական ուժերը մերժել են այս առաջարկը, արտախորհրդարանական ուժեի մեծ մասը մերժել են առաջարկը»,- հիշեցրեց Ռուբինյանը: Նա նաև ընդգծեց, որ արտահերթ ընտրությունները կարող են իմաստ ունենալ, եթե դրանք կոնսենսուսային են և բերում են որևէ հանգուցալուծման.«Եթե միայն իշխող ուժն է ուզում ընտրություններ, և ընդդիմությունն այս կամ այն պատճառներով դեմ է ընտրություններին, դա չի բերում հանգուցալուծման»:

Մանրամասները՝ տեսանյութում: