Եվրասիական տնտեսական հանձնաժողովից գնահատել են Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության ընդլայնումը

Լուրեր

01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
Բոլորը

Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից, նոր հնարավորություններ կստեղծի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:

«Հանձնաժողովում այս համաձայնագրի իրագործումից մենք ավելի շուտ տեսնում ենք նոր հնարավորություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ ընդհանուր առմամբ միության համար: Ես կցանկանայի, որպեսզի ԵՏՄ-ԵՄ հարաբերությունները կառուցվեին տնտեսական պրագմատիզմի և հավասարության սկզբունքների վրա՝ ի շահ մեր պետությունների, քաղաքացիների և բիզնեսի», – ասել է նա:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնականը նշել է, որ երրորդ երկրների հետ հարաբերությունների կառուցումը և համաձայնագրերի ձեռքբերումը, այլ ինտեգրացիոն ասոցիացիաների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցումը ինքնիշխան պետությունների ազգային իրավասությունն է: «Մեզ համար Հայաստանը առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության անդամ է: Մենք ելնում ենք նրանից, որ ԵՏՄ մասին պայմանագրով և այլ կարգավորիչ փաստաթղթերով ամրագրված բոլոր պարտավորությունները մեր անդամ երկրների համար հիմնարար են», – ասել է Մալկինան:

Հիշեցնենք՝ 2021 թվականի փետրվարի 10-ին Եվրամիությունը տեղեկացրել էր Հայաստանին ԵՄ-ի և ԵՄ համաձայնագրի անդամ երկրների կողմից Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը ավարտելու մասին: Փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից: Այն ստորագրվել էր 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում: Համաձայնագիրը համապարփակ փաստաթուղթ է, որը ապահովում է Հայաստանի և ԵՄ-ի գործընկերության ամուր իրավական հիմքը և նախանշում է համագործակցությունը արդարադատության, անվտանգության, տնտեսության, գյուղատնտեսության, կլիմայի, կրթության և գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտներում:

 

Տաթև Ֆռանգյան