«Իմ քայլը» խմբակցությունը ընդդիմադիր ուժերին զսպվածության կոչ է անում

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ ընդդիմադիր ուժերին զսպվածության կոչ անելով։

«Նոյեմբերին 9-ի լույս 10-ի գիշերը ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձից, ՀՀ կառավարության և Ազգային Ժողովի շենքերում տեղի ունեցած անկարգություններից, և, ըստ էության, ձախողված հեղաշրջման փորձից հետո «Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես եկող ընդդիմադիր քաղաքական ուժերը ոչ միայն չդատապարտեցին նման գործողությունները, այլ իրենց հանրային ելույթներով և գործողություններով շարունակաբար նպաստում են ներքին անկայունությանը։

Մասնավորապես, ՀՓՇ ղեկավարներն ու անդամներն իրենց ելույթներում ՀՀ քաղաքացիների, պետական պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների, ուժային կառույցների ներկայացուցիչների հասցեին պարբերաբար հնչեցնում են արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ, հայհոյանքներ, ընդհուպ բռնության և ահաբեկչական գործողությունների դրդող կոչեր։ Ընդդիմադիր ճակատից հանդես եկող ուժերի կազմակերպած ակցիաների ընթացքում հավաքի մասնակիցները հարձակվում են իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնող լրագրողների, այլ կարծիք արտահայտող քաղաքացիների վրա, ընդհուպ հարվածում և հայհոյում նրանց։

Փետրվարի 25-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում վրաններ տեղադրած ՀՓՇ մասնակից անդամներից կազմված մի խումբ այսօր՝ փետրվարի 26-ի առավոտյան, հարձակում է գործել արցախյան երեք պատերազմի մասնակցած եւ դեռ վերջին պատերազմի վիրավորումից ամբողջովին չապաքինված, 67 ամյա, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ։

«Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է ԱԺ պատգամավորի նկատմամբ ընդդիմադիրների կողմից իրականացված հերթական բռնության դեպքը, ինչպես նաև արձանագրում է, որ «Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես եկող քաղաքական ուժերի կողմից կազմակերպված հավաքների, անհնազանդության ակցիաների ընթացքում ԱԺ պատգամավորների, պետական պաշտոնյաների, քաղաքացիների, լրագրողների նկատմամբ արդեն պարբերական բնույթ ստացած հոգեբանական և ֆիզիկական բնույթի հարձակումները նպատակ են հետապնդում քաղաքական գործընթացները տեղափոխել հակասահմանադրական դաշտ, որը հղի է լրջագույն ներքին և արտաքին վտանգներով, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՓՇ շարժման ղեկավարությունը։

«Իմ քայլը» խմբակցությունը, հավատարիմ լինելով ժողովրդավարության և քաղաքակրթության սկզբունքներին, պատասխանատվություն կրելով պետության կայունության և անվտանգության համար, ընդդիմադիր ուժերին զսպվածության կոչ է անում և հորդորում գործել ՀՀ Սահմանադրության և օրենքների տիրույթում»,- ասվում է հայտարարությունում։