Հայաստանն իր նորագույն պատմության մեջ չափազանց բարդ փուլ է անցնում․ ԵԽԽՎ-ն՝ ՀՀ-ում ստեղծված իրավիճակի մասին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգային խմբի համազեկուցողները ուրբաթ օրն իրենց մտահոգությունն են հայտնել ՀՀ-ում տիրող իրավիճակի կապակցությամբ և կոչ են արել պահպանել ժողովրդավարական սկզբունքները: Այս մասին ասվում է շվեդ Բորիանա Օբերգի և ֆինն Կիմմո Կիլյունենի տարածած հայտարարության մեջ:

«Մենք ծայրահեղ անհանգստացած ենք Հայաստանում իրադարձությունների վերջին զարգացումներով։ Մասնավորապես, մենք անթույլատրելի ենք համարում հինգշաբթի օրը ՀՀ Զինված ուժերի ԳՇ տարածած հայտարարությունը, որով կոչ է արվում հրաժարական տալ ժողովրդավար կերպով ընտրված կառավարությանը»,- ընգծվում է ԵԽԽՎ ներկայացուցիչների հայտարարության մեջ։

Նրանք կոչ են արել «բոլոր քաղաքական ուժերին ու պետական ինստիտուտներին լիակատար կերպով հետևել ժողովրդավարական սկզբունքներին ու ՀՀսահմանադրության դրույթներին, բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել ներկայիս իրավիճակի անհապաղ ապաէսկալացման համար»։

«Հայաստանը իր նորագույն պատմության մեջ չափազանց բարդ փուլ է անցնում և այն ավելի քան երբևէ հանգստության, զսպվածության, խոհեմության կարիք ունի , ինչպես նաև բոլոր կողմերի կողմից լիակատար աջակցությայն, որպեսզի գերակշռեն ժողովրդավարական սկզբունքները, ինչը թույլ կտա կարգավորել ներկայիս քաղաքական ճգնաժամը»,- ասված է հայտարարության մեջ։

Տաթև Ֆռանգյան