ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հայաստանում Շրի Լանկայի նորանշանակ դեսպանին

Լուրեր

11.11.2026 | 20:31
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Ռուսավրացական օրենքի հայկական տարբերակը․ «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր ներդրումը կունենա Հայաստանի ու Շրի Լանկայի միջև հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում: ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է կողմերի միջև փոխգործակցության շրջանակն ընդլայնելու հնարավորություններին՝ առանձնակի կարևորելով միջբուհական համագործակցությունը.

«Հատկապես բժշկության և տնտեսագիտության ոլորտներում մենք արդեն իսկ ունենք համագործակցության փորձ: Շատ կարևոր փաստ է, որ Շրի Լանկայի բժշկական խորհուրդը ճանաչում է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դիպլոմը: Բացի դրանից, կա համագործակցություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Շրի Լանկայի Հարավարևելյան համալսարանի միջև: Եղած համագործակցությունն անհրաժեշտ է ընդլայնել և զարգացնել՝ համատեղ ծրագրեր իրականացնելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում»:

Դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել նպաստելու համագործակցության զարգացմանը: Կարևորելով փոխշահավետ ծրագրերի իրականացումը՝ դեսպանը նկատել է, որ կրթական ոլորտում համագործակցությունը կարող է ներառել ուսանողների և հետազոտողների համար ամառային դպրոցները, փոխանակման ծրագրերը:

Միգահալանդ Դուրաջ Լամավանսան անդրադարձել է նաև մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցության հեռանկարներին՝ նշելով, որ Հայաստանը բազմադարյա և հարուստ մշակույթ ունի, ուստի հետաքրքիր կլինի փոխգործակցությունն այդ ոլորտում ևս: Դեսպանը նաև ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են դպրոցներում շախմատի դասավանդման հայկական բացառիկ փորձով:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, դրական արձագանքելով հնչած առաջարկներին, հույս է հայտնել, որ ճանաչողական հանդիպումը շուտով կվերածվի գործնական ծրագրերի: