22 տարի առաջ Արմեն Սարգսյանը ցանկանում էր վերացնել գերատեսչությունների լրատվական բաժինները

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը սկսել է իր հանդիպումները Հայաստանի քաղաքական և գիտական էլիտայի հետ: Երեկ նա ՀՀԿ խմբակցության պատգամավորներին է հանդիպել, ՀՅԴ ղեկավար կազմին, այսօր՝ «ակադեմիական»  գիտնականների: Դրանք առայժմ հարթ և առանց էքսցեսների են անցնում: Մինչդեռ լրագրողների հետ Արմեն Սարգսյանի հարաբերությունները կարծես թե չեն ստացվում: Անգամ ամենաանմեղ հարցը, ինչպես, օրինակ, «Դուք գո՞հ եք հանրապետական կուսակցության հետ ձեր հանդիպումից», լարում է Սերժ Սարգսյանի «ընտրյալին», և նա մերժում է լրագրողներին՝ ասելով. «Խնդրում եմ, ձեր բոլոր հարցերը ուղղեք իմ գրասենյակ», կամ «Երբ որ ժամանակը լինի, ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ»:

ՀՀԿ թեկնածուն ափսոսում է իր թանկարժեք ժամանակը, մի 5-10 րոպե էլ չի ուզում հատկացնել լրագրողներին, որ նրանք չխանգարեն իրեն  «էֆեկտիվ ձևով» մտքեր կառուցել: «Թույլ տվեք ինձ, որ օգտագործեմ իմ ժամանակը, որպեսզի հանդիպումներին էֆեկտիվ ձևով կարողանամ կազմավորեմ ծրագիրը իմ մտքում»,- անգլիական ժպիտով արտաբերել է Արմեն Սարգսյանը հունվարի 29-ին ՀՀԿ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո, իսկ այսօր ԳԱԱ-ում լրագրողներին տարատեսակ խորհուրդներ էր տալիս՝ հանգստանալ, կարդալ Սահմանադրությունը, կարդալ Dayli Mail` անգլերեն:   

Մինչդեռ ամեն ինչ այնքան լավ էր սկսվում: 1996 թվականի դեկտեմբերին, երբ Արմեն Սարգսյանը դարձավ Հայաստանի վարչապետ, նրա առաջին նախաձեռնություններից մեկը վերաբերում էր հենց լրագրողներին: Արմեն Սարգսյանն այն ժամանակ պատրաստվում էր հեշտացնել ԶԼՄ-ների աշխատանքը և վերացնել պետական մարմինների լրատվական ծառայությունները, մամուլի պատասխանատուների պաշտոնները, քանի որ գտնում էր, որ դրանք ավելորդ օղակներ են, որոնք բյուջեից միջոցներ են խլում և խանգարում են ԶԼՄ-ների ներկայացուցիչների ու պետական պաշտոնյաների ուղիղ շփումներին: Արմեն Սարգսյանն այն ժամանակ բաց էր մամուլի առաջ, լրագրողները նրան չէին լարում: Նա ընդամենը երկու ամիս Հայաստանի վարչապետ աշխատեց, բայց այս կարճ ժամանակում առանց սպասելու, որ լրանա իր պաշտոնավարման 100 օրը, մամուլի ասուլիս հրավիրեց, որին ներկա էին բոլոր ցանկացողները: Առաջին և միակ ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Արմեն Սարգսյանը հայտարարեց մամուլի բաժինները վերացնելու իր մտադրության մասին: Այս հայտարարությունից հետո լրագրողները ցնծության մեջ էին, իսկ «գերատեսչական» մամուլում սուգ էր: Ոմանք նույնիսկ սկսեցին նոր աշխատանք փնտրել:

Այսպես էր սկսում հասարակության հետ հարաբերվել նա, ով այսօր խորհուրդ է տալիս լրագրողներին հարցերն ուղարկել իր գրասենյակ: Ի՞նչն է փոխվել: Գուցե  տարիքի հետ մարդիկ ավելի զգուշավո՞ր են դառնում:
Սյուզան Սիմոնյան