Ամերիկացի նախկին բարձրաստիճան զինվորականը հայտարարել է, որ Թուրքիային պիտի հանել ՆԱՏՕ-ի կազմից

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան բանակի նախկին բարձրաստիճան սպա, արտաքին քաղաքական վերլուծություններով հայտնի Ռալֆ Փեթերսը հայտարարել է, որ անհրաժեշտ է Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ի կազմից. փոխանցում է EH-ն:

Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ Փեթերսը նմանատիպ հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապերով հայտնի ամերիկյան «Fox» մեդիա հոլդինգի մասը հանդիսացող «Fox Business» հեռուստաալիքի եթերում:

«ԱՄՆ-ի սիրիական քաղաքականությունը և Թուրքիայի հետ հարաբերություններ» թեմայով քննարկմանը Փեթերսը նշել է, որ Մերձավոր Արևելքում Իսրայելից հետո ԱՄՆ-ի ամենակարևոր դաշնակիցները քրդերն են:

«ԱՄՆ-ն չի կարողանում այս պահին օգնել քրդերին, քանի որ նրանց վրա հարձակվել է ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից Թուրքիան: Այդ դեպքում ԱՄՆ-ը ինչու՞ չի կարողանում Թուրքիային հանել ՆԱՏՕ-ից»,- հաղորդավարի հարցին ի պատասխան՝ Փեթերսն ասել է. «Ես 100 տոկոսով կիսում եմ այդ միտքը: Նախ կարող ենք առկախել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Այս պահին Թուրքիան հարձակվել է Մերձավոր Արևելքում, Իսրայելից հետո մեր ամենալավ դաշնակիցների՝ քրդերի վրա: Թուրքերը վատն են, քրդերը լավն են, մենք էլ հիմար ենք»:

Նշենք, որ Փեթերսը ավելի վաղ հանդես էր եկել ծավալուն հոդվածով՝ աջակցություն հայտնելով 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ձախողված հեղաշրջմանը: Ամերիկացի նախկին զինվորականը հեղաշրջման փորձն անվանել էր «Թուրքիայի վերջին հույս»: