ՌԴ-ն սպառնալիք է ԱՄՆ-ի ու նրա եվրոպական դաշնակիցների գոյության համար․ Պենտագոն

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Ռուսաստանը, չնայած իր նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցներին, շարունակում է սպառնալիք մնալ ԱՄՆ-ի ու նրա եվրոպական դաշնակիցների գոյության համար: Ռազմաօդային ուժերի ասոցիացիայի ֆորումի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ եվրոպական հրամանատարության ղեկավար, գեներալ Թոդ Ուոլթերսը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ապրում ենք գերտերությունների մրցակցության ժամանակաշրջանում: Հաղթանակն այժմ երաշխավորում է, որ մեծ տերությունների միջև մրցակցությունը չի վերաճի գլոբալ պատերազմի։ Չնայած շարունակվող տնտեսական պատժամիջոցներին, Ռուսաստանը վարում է ապակայունացնող և չարամիտ գործողություններ աշխարհում, ընդ որում՝ գործողությունների մեծ մասը տեղի են ունենում Եվրոպային մոտ»,- հայտարարել է Ուոլթերսը:

Ըստ նրա՝ Մոսկվան փորձում է «բաժանել և թուլացնել Միացյալ Նահանգների գործընկերներին և դաշնակիցներին»:

«Ռուսաստանը շարունակում է մնալ մշտական սպառնալիք ԱՄՆ-ի և մեր եվրոպական դաշնակիցների գոյության համար», – նրա խոսքերն է մեջբերել Պենտագոնի մամուլի ծառայությունը:

Միևնույն ժամանակ, գեներալը կարծում է, որ Ռուսաստանը և Չինաստանը «շարունակում են ռազմականացնել Արկտիկան» և փորձում են տնտեսական հիմք ստեղծել տարածաշրջանային ազդեցության համար:

 

Տաթև Ֆռանգյան