Հայաստանում ՌԴ դեսպանատունը պարզաբանել է` ինչու են փոխել «Խանքենդիի» հիշատակմամբ տեքստը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչպես է ստացվել, որ Ղարաբաղ մարդասիրական օգնություն հասցնելու մասին դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական հաղորդագրության մեջ է հայտնվել Ստեփանակերտի ադրբեջանական անվան` «Խանքենդիի» հիշատակումը։

Ավելի վաղ դեսպանատան Facebook-ի էջում ՌԴ ԱԻՆ-ի վրա հղումով տեղադրվել էր պաշտոնական մամլո հաղորդագրություն, որտեղ տեղ էր գտել «… ընդամենը Ստեփանակերտ/Խանքենդի մոտ 50 տոննա բեռ է հասցվել» ձևակերպումը: Ավելի ուշ խմբագրվել է տեքստը և Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը հեռացվել։

«Մենք նկատեցինք, որ հրապարակումը միանշանակ չի ընդունվել։ Քանի որ մենք շահագրգռված չենք, որ ինչ-որ լարվածություն առաջանա, հրապարակման տեքստը ճշգրտվել է։ Պաշտոնական մամուլի հաղորդագրության հղումը կցված է հրապարակմանը»,–ասել է դեսպանատան մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովը։
Նախօրենին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ԼՂ էր տարել հումանիտար հերթական օգնությունը։

Այս մասին այսօր հաղորդագրություն էր տարածվել ՌԴ ԱԻՆ–ի պաշտոնական էջում։