Սերժ Սարգսյանը գիտեր՝ «Իսկանդերի» համար որքան զինամթերք է գնել, և որ դա չէր կարող փոփոխություն բերել պատերազմի մեջ․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 18:44
Թուրքիան գնահատում է SAMP-T և Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը՝ իր հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար
30.06.2026 | 18:30
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային խաղաղության հարցեր
30.06.2026 | 18:21
Մեծ Բրիտանիան պաշտպանության ծախսերը տարեկան կհասցնի մինչև 80 միլիարդ ֆունտի
30.06.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանի մասին // Այսուհետ ՌԴ մուտքը՝ RuID հավելվածով․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 18:02
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
30.06.2026 | 17:53
Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերվեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին
30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը վերլուծաբան Արեգ Քոչինյանի հետ

-Այսօր ՀՀ պաշտպանության նախարարը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ ՀՀ-ում ռուսական ռազմաբազան կարող է ընդլայնվել՝ արևելյան սահմաններին։ Ըստ Ձեզ՝ սա Ռուսաստանի ախորժակի մեծացմա՞ն, թե՞ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացման համար է արվում, ինչպես իշխանության ներկայացուցիչներն են նշում։

-Իրականությունը մի փոքր ավելի դաժան է։ Վերջին պատերազմի արդյունքում ՀՀ-ի ռազմական ներուժի մի զգալի մասը կա՛մ ոչնչացված է, կա՛մ շարքից հանված և, ըստ էության, այսօրվա դրությամբ՝ ՀՀ-ն ի զորու չէ պաշտպանել ինչպես Արցախի անվտանգությունը, այնպես էլ ի զորու չէ ապահովել սեփական սահմանների անվտանգությունը։ Իրական պատճառը պետք է տեսնել սրա մեջ, որ հայկական կողմը ստիպված է ներառել ռուսական կողմին նաև արևելյան սահմանների ապահովման գործում։

-Իշխանությունն ասում է, որ պատերազմում պարտության համար, այո՛, պատասխանատու ենք, բայց թիվ մեկ մեղավորը չենք։ Ձեզ համար հասկանալի՞ է, թե ով է, ի վերջո, մեղավորը։

-Այս հարցը երկու պատասխան ունի․ բոլորս, ամեն մեկս՝ մեր հերթին, և հետո՝ իշխանությունները, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ընտրեցին պատերազմի ճանապարհը և չպատրաստվեցին դրան։

-Վերջերս նաև հարցազրույցներ տվեցին պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնք խոսում էին հաղթողի դիրքերին, ու որևէ մեկը, ըստ էության, իրեն այս պարտության համար մեղավոր չի համարում։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Երկու հոգի, իրար հաջորդելով գալով իշխանության, կարծում էին՝ կարող են ժամանակ ձգել, ռուսները կհասնեն, հինգ օր կտևի պատերազմը։ Իրենց ամբողջ տրամաբանությունը եղել է այն, որ եթե պատերազմ էլ լինի, կտևի հինգ օր, «տղերքը» կգան կհասնեն։ Իսկ երբ ասում էինք՝ ինչո՞ւ սա չի արվել, ինչո՞ւ պաշտպանական երկրորդ գիծ չի փորվել, դա էլ փողի հետ հո կապ չունի․․․

-Սերժ Սարգսյանն այս իշխանություններին բանակը թալանելու համար է մեղադրում։ Ասում է՝ մեկ զրահաբաճկոնը 600 դոլարով են գնել, իշխանությունն էլ մեղադրում է նախկիններին բանակը թալանելու համար։ Այս փոխադարձ մեղադրանքների մասին ի՞նչ կասեք։

-Այստեղ կմեջբերեմ Արծրուն Հովհաննիսյանի խոսքերը, որն ասաց, որ վերջին երկու տարում ավելի շատ զենք է գնվել, քան նախկին տասնամյակի ընթացքում։ Ամեն անգամ, երբ բանակը Փաշինյանից փող է խնդրել, Փաշինյանն այդ գումարը ճարել է, գտել է։ Այդ մեղադրանքը, երբ Սերժ Սարգսյանն ասում է՝ բանակը թալանվել է և այլն, իրեն կարելի է հիշեցնել, որ իր տարիներին գնվել է միլիոնավոր դոլարների զենք, որը ջարդոն է եղել, և դրա վերաբերյալ կա հարուցված քրեական գործ։ Սերժ Սարգսյանի օրոք ձեռք է բերվել «Իսկանդեր» համալիրը, որի զինամթերքն այնքան քիչ էր, որ հիմա դրա օգտագործման ժամանակավրեպության մասին խոսելը լկտիության բոլոր սահմաններն անցնելն է։ Նա գիտեր, թե ինչ քանակությամբ զինամթերք էր գնել «Իսկանդեր»-ի համար, և որ դա պատերազմի մեջ փոփոխություն բերելու ունակ չէր։

-Ընդդիմադիր 16+ կուսակցություններն ակտիվ պայքարի շրջափուլ են հայտարարել, նրանք երբեմն իշխանություններին հեռացնելու ծայրահեղ միջոցների մասին են խոսում՝ ասելով, օրինակ, որ եթե Փաշինյանն այս փուլում հեռանա, ողջ մնալու շանս ունի։ Ո՞ւր է տանելու այս մթնոլորտը։ 

-Ես խուսափում եմ այդ բլոկին կոչել ընդդիմություն, իրենք չունեն քաղաքական նպատակներ, փոխարենն ունեն երեք նպատակ՝ արդարադատությունից խուսափել, հարստահարությունը թաքցնել և իշխանությունը զավթել։ Իրենք ավելի շատ տեղավորվում են կազմակերպված հանցավոր խմբի կազմում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Լիլիթ Շաբոյան