Ադրբեջանը Թուրքիայից SOM թևավոր հրթիռներ է գնում

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը նախորդ շաբաթ Թուրքիայում էր՝ մասնակցելու թուրք-ադրբեջանական տնտեսական հանձնաժողովի նիստին։ Այցի ընթացքում ստորագրվել են 10-ից ավելի համատեղ փաստաղթղթեր տարբեր ոլորտներում համագործակցության հետ կապված, այդ թվում՝փոխադարձ առևտրի ու ներդրումների։

Համաձայնագրերից մեկովէլ նախատեսվում է Թուրքիայից Ադրբեջան բարձր ճշգրտության«օդ-ցամաք» դասի թևավոր հրթիռների արտահանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը։

Խոսքը SOM ավիացիոն թևավոր հրթիռների մասին է, որոնք մշակվել են թուրքական պետական Roketsan ընկերության ու հետազոտական TÜBİTAK SAGE կենտրոնի կողմից։ Այս հրթիռը Microturbo TRI 40 շարժիչով է, 250 կմ հեռահարություն ունի։

Բազային տարբերակում SOM-ն ունի իներցիոն-արբանյակային ուղղորդման համակարգ և 230կգ-ոց մարտագլխիկ։ SOM-B1 տարբերակը լրացուցիչ հագեցած է ուլտրակարմիր դիտարկման համակարգով։ SOM-B2 հրթիռը նույնական է SOM-B1-ի հետ, սակայն ունի թափանցիկ մարտագլխիկ, ինչի արդյունում հրթիռի ընդհանուր զանգվածը 610-ից դարձել է 660 կգ։

Ադրբեջանի ԶՈՒ-ի հավանական ավիացիոն պլատֆորմը, որից կարող են արձակվել թևավոր SOM հրթիռները, ՄիԳ-29 կործանիչն է, ինչպես նաև Սու-24 ռմբակոծիչը։

Ի դեպ, SOM-B1հրթիռն առաջին անգամ ցուցադրվել է 2018թվականին Բաքվի ռազմական շքերթում։

Էմմա Չոբանյան