Հենակների փոխարեն՝ ստեղներ. վիրավոր զինվորները նվագել են սովորում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
Բոլորը

Ռազմական գործողություններից մինչև դաշնամուրի դասեր։ Սպա Հենրիկ Շաքարյանի՝ վերջին ամիսների անցած ճանապարհն է։ Թե ինչպես զենքին փոխարինեցին հենակները, պատմել չի ուզում․ կարևորը հենակներին արդեն ժամանակ առ ժամանակ ստեղներն են փոխարինում։ Չնայած նոտա չգիտի, բայց 2 օրում է երաժշտությունը սովորել․ արդեն ունկնդիր էլ ունի։

Պատերազմի 6-րդ օրն է վիրավորվել, 2 ոտքից։ Դեռ տուն չի գնացել։ Ասում է՝ տանեցիների համար էլ է իր նվագելն անակնկալ լինելու։

Հենրիկը Լիլիթ Ազարյանի 6 աշակերտներից մեկն է։ Մասնագիտությամբ տնտեսագետ Լիլիթի համար դաշնամուրը լիցքաթափվելու միջոց է եղել միշտ, իսկ արդեն 1 ամիս է՝ նաև մոտիվացման միջոց է։ Ամեն օր աշխատանքից հետո գալիս ու այս պատերի ներսում տղաների հետ միասին հետպատերազմյան ծանրությունը թեթևացնում են երաժշտությամբ։

Տղաները նոտա չգիտեն, յուրաքանչյուրը սովորելու իր տարբերակն ունի՝ Լիլիթը բոլորի համար տարբերակներ գտնում է։

Լիոն Չոփիկյանը ժամկետային զինծառայող է, Մարտունի 2-ում է ծառայել, հետո նաև՝ կռվել՝ 40 օր։

Պատերազմի 40-րդ օրն է վիրավորվել՝ ձեռքը, ոտքն ու ականջներն են վնասվել ։ Հիմա Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն գալիս է՝ ընկերներին տեսնելու և դաշնամուրի դասերին մասնակցելու․ Մանսուրյանի ստեղծագործությունները Լիոնին են սպասում։

Երջանիկ Ստեփանյանի դեպքում հաճելին օգտակարի հետ է համատեղվում՝ նվագելով նաև ձեռքն է մարզում։ Ամիսներ առաջ մատները շարժելն անգամ երազանք էր Երջանիկի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան