Բանակի օրվա առթիվ հուզական ելույթների՝ անուշադրության մատնված հասցեատերերը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 28-ին հանդիսավորությամբ նշվեց Հայոց բանակի կազմավորման 26-ամյակը: Նախագահ Սարգսյանը պետական բարձրագույն պարգևներ հանձնեց թե հետմահու՝ ծառայության ժամանակ զոհված զինծառայողներին, թե այժմ հայրենիքի պաշտպանության գործն իրականացնողներին: Նա նաև իր ելույթում ընդգծեց. «Իրոք, ոչ ոք և ոչինչ չի՛ մոռացվել, ձեր արած ոչ մի գործ աննկատ չի՛ մնացել»:

Նա նաև հավելեց, թե՝ «այդ ծառայությունը և ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում շատ բարձր է գնահատվում»: Դրանից մեկ օր առաջ՝ հունվարի 27-ին, իր նստավայրում նախագահ Սարգսյանը հանդիպեց 2017-2018թթ. զորացրված՝ լավագույն արդյունքներ և դրական բնութագիր ունեցող թվով 30 զինծառայողների հետ և ասաց, որ կատարելով պարտքը՝ նրանք կարող են ակնկալել նաև պետության կողմից աջակցություն: Սակայն արդյոք պետական աջակցությունը երաշխավորված է այն բոլոր զինծառայողներին, որոնք ոչ միայն կատարել են իրենց պատրքը հայրենիքի հանդեպ, այլև դրա արդյունքում վիրավորվել են կամ կորցրել առողջությունը:

Հենց Բանակի օրը, տոնական ելությներին զուգահեռ՝ մամուլը գրեց, որ Պաշտպանության նախարարությունը ոչ մի անգամ չի հետաքրքրվել Արցախի զորամասերից մեկում նախորդ տարվա նոյեմբերի 21-ին ականի պայթյունից վիրավորված Նարեկ Հովեյանի առողջական վիճակով: Նրա երեք ընկերները զոհվել էին, Նարեկը՝ վիրավորվել: «Ոչ մի անգամ չեն զանգել, կամ եկել, հետաքրքրվել` Նարեկը ո՞նց է: Նարեկս բանակ է գնացել ու այնտեղ է վիրավորվել, ու հիմա վիրավոր վերադարձել է: Այս պահին ինքը չի տեսնում, բա մի անգամ չհարցնե՞ս՝ ոնց ես զինվոր: Փաստորեն իրենք մտածում են, դեպք է, եղել է, հիմա ոնց ուզում ես գնա ապրի: Բայց ես ուզում եմ, որ Նարեկս զգա, որ ինքը դեռ բանակի զինվորն է: Բա տանելուց տանում եք, լավ եք անում, բա հիմա չիմանա՞ք` ոնց է ձեր զինվորը»,- news.am-ին վրդովված ասել էր Նարեկի մայրը:

Մամուլը բազմիցս անդրադարձել է դեպքերին, երբ վիրավոր զինծառայողների բուժումը հարազատները ստիպված են եղել անել հանգանակության միջոցով կամ իրենց գույքը վաճառելով: 2012-ի նոյեմբերին մամուլը գրեց, որ արյան սուր հիվանդությամբ տառապող Արթուր Քոչարյանին տեղափոխել են Մոսկվա: ՊՆ-ն հրաժարվում է դրսում կազմակերպել բուժումը, պատրաստ է միայն Հայաստանում անել: Ծնողները դժգոհել էին, որ ՊՆ-ն խոստացած գումարը չի փոխանցել, անգամ հեռախոսազանգերին չեն պատասխանում:

Բուժման համար անհրաժեշտ էր 67 000 ԱՄՆ դոլար: 2012թ. դեկտեմբերի 2-ին զինվորը մահացավ: 2016թ. hունիսի 20-ին Գերմանիայում բուժվող զինվոր՝ Արման Լազգիյանի հայրը՝ Միքայել Լազգիյանը, հայտարարեց, թե բուժման կուրսը դադարեցված է, քանի որ գումարը վերջացել է, իսկ ՊՆ-ն փող չի տալիս։ 2015 թվականի մարտին մամուլը գրեց, որ հայ-ադրբեջանական շփման գծում 2011թ-ին. հակառակորդի գնդակից ծանր վիրավորում ստացած Գևորգ Եղիազարյանը չի կարողանում շարժվել: Վերականգնողական բուժման համար անհրաժեշտ է 56 հազար դոլար, որը Գևորգի ընտանիքը չունի: Նախարարությունը վճարել է Իսրայելում բուժման համար, ինչը որոշակի օգուտ տվել է, բայց այլևս միջոցներ չունի: Հույսը հանգանակությունն է:

Վերջերս՝ հունվարի 13-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դրամահավաք սկսեց ֆեյսբուքի իր էջում՝ դեռ 2016 թվականի հունիսին վիրավորված Ալբերտ Դալլաքյանի բուժումը կազմակերպելու համար: 45 հազար դոլարը, որ 1,5 տարի չէր հավաքվում, անմիջապես հանգանակվեց: Ողջունելով հանդերձ զինվորի բուժման համար գումար ձեռք բերելու նախաձեռնությունը, այնուհանդերձ, շատերը նշում եին, որ դրամահավաքի դիմելով՝ ՊՆ նախարարը, փաստորեն, արձանագրում է, որ իր ղեկավարած գերատեսչությունը հնարավորություն չի ստեղծում վիրավոր զինվորմների լիարժեք բուժումն ապահովելու համար:

Ալբերտին առողջություն մաղթելով՝ սոցցանցերում մարդիկ հարցադրում էին անում, իսկ ինչ է լինելու բուժօգնության կարոտ մյուս վիրավորների դեպքում: Աս հարցի պատասխանը, ցավոք, առայժմ չկա: Իսկ քանի դեռ դա այդպես է, հուզական ելույթներն ու հավաստիացւմները ոչինչ չարժեն:

 

Սևակ Հակոբյան