Քրեական գործեր` ՀՀ ոստիկանության և Քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ

Լուրեր

12.11.2026 | 22:51
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության և Քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ:

Այսպես, քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա: Մասնավորապես, հիշյալ նյութերի համաձայն, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ստեփանավանի անձնագրային խմբի` պետական հատուկ ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձինք ՀՀ-ից բացակայող Ա. Հ.-ին անձնագիր տրամադրելու նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 24-ին և 30-ին կազմել են Ա. Հ.-ի անունից կեղծ դիմումներ` վերջինիս Ստեփանավան քաղաքում հաշվառելու և անձնագրավորելու վերաբերյալ ու հանձնել դրանք, այնուհետև նրան ձևականորեն հաշվառել են Ստեփանավան քաղաքի բնակարաններից մեկում, իսկ 2017 թվականի նոյեմբերի 7-ին անհայտ անձին տրամադրել են Ա. Հ.-ի` ՀՀ քաղաքացու անձնագիրը:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ստեփանավանի անձնագրային խմբի` պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Մյուս քրեական գործը հարուցվել է Ռ. Ա.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ 2017թ.-ի դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, առանց որևէ հիմքի` մասնավորապես, դատարանի  համապատասխան որոշման առկայության, իրեն ու իր ընտանիքի անդամներին ապօրինի վտարել են Երևան քաղաքի իր նախկին բնակարանից:

Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է Հ. Մ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ իր վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում գործով վարույթն իրականացնող քննիչն իրեն ուղղորդել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ, հակառակ դեպքում` սպառնացել է ենթարկել քրեական պատասխանատվության: 

Այսպիսով, ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված երկու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել են քրեական գործեր` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: