Անկախությունը մնում է այն ճանապարհը, որով շարժվելու է Արցախը․ Արայիկ Հարությունյան

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Փետրվարի 14-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել աշխատանքային կոլեկտիվների հետ: Առողջապահության եւ արդարադատության նախարարությունների աշխատակիցների հետ հանդիպմանը նախագահը անդրադարձել է պատերազմական եւ հետպատերազմյան ժամանակաշրջանի իրադարձություններին եւ խնդիրներին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Հանրապետության նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ չնայած ստեղծված բարդ իրավիճակին՝ անկախությունը մնում է այն ճանապարհը, որով շարժվելու է Արցախը: Հետպատերազմյան ժամանակաշրջանում Արցախի հանրապետության անվտանգության համակարգին ավելացել է ռուսական խաղաղապահների գործոնը, որին զուգահեռ շարունակելու են գործել նաեւ սեփական զինված ուժերը:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար ու ենթակառուցվածքային հիմնախնդիրների կարգավորման համար մենք պարտավոր ենք համագործակցության որոշակի եզրեր գտնել բոլոր կողմերի հետ՝ միաժամանակ բացառելով ուղղահայաց որեւէ հարաբերություն Ադրբեջանի հետ:

Նախագահը նաեւ պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաբնույթ հարցերին: