Ամուլսարի հանքը կշահագործվի՞. ի՞նչ սպասել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Պատերազմից հետո կրկին օրակարգ է եկել Ամուլսարի հանքի շահագործման հարցը: «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց՝ խոսակցություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է ապրիլից շահագործել հանքը։ Ի դեպ, Փաշինյանը փետրվարի 4-ի Կառավարության նիստի ժամանակ, ընդգծված շեշտելով, որ հանքարդյունաբերությունը տնտեսության համար առանցքային դեր ունի, ասել էր՝ առաջիկայում որոշում են կայացնելու Ամուլսարի հանքի ներդրումային ծրագրի հետ կապված:

Գարեգին Միսկարյանը նշում է՝ առաջիկայում հանքի հավանական շահագործման մասին խոսակցությունների հիմքում նաև Փաշինյանի՝ փետրվարի 4-ին արված հայտարարությունն է:

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ իշխանությունները Ամուլսարի հանքի շահագործումը թույլ տալու հետ կապված քաղաքական որոշում չունեն: Նախարարը վստահեցնում է՝ հարցը կարգավորվելու է օրենքի շրջանակում:

Հիշեցնենք՝ դեռևս 2018 թվականին Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել՝ «Լիդիան Արմենիա»-ի կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները և բնապահպանական ու սոցիալական ազդեցության գնահատման փաստաթղթերը ՀՀ Բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ: Նախաքննության փուլում համալիր փորձաքննությունների համար ներգրավվեց «Էլարդ» միջազգային փորձագիտական թիմը։ Ընկերությունը Կառավարությունից ստացած 400 հազար դոլարի դիմաց պետք է պատասխաներ՝ արդյո՞ք Ամուլսարի հանքի շահագործումը բնության համար ռիսկեր պարունակում է:

Շրջակա միջավայրի նախարարն ընդգծում է՝ եթե քրգործով օբյեկտիվ պատճառներ վերհանվեն, որոնք կասկածի տակ կդնեն գործող լիցենզիաները, ՇՄԱԳ-ի եզրակացությունը և այլ թույլտվություններ, Կառավարությունն ըստ այդմ էլ որոշում կկայացնի:

Գարեգին Միսկարյանը հիշեցնում է՝ Ջերմուկի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել, որ դեմ են հանքի շահագործմանը, սակայն Նիկոլ Փաշինյանի Կառավարությունն ուշադրություն չի դարձնում բնակիչների պահանջին: Ըստ այդմ, Միսկարյանը կարծում է, որ Ռոմանոս Պետրոսյանի՝ ՔԿ-ի որոշմանը սպասելու հայտարարությունը ձևական է:

Ամուլսարի պահապանները հայտարարում են բողոքի ակցիաների վերսկսման մասին, եթե Կառավարությունը թույլատրի հանքի շահագործումը: Իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյանը, անդրադառնալով Կառավարության նիստին Փաշինյանի հնչեցրած մտքին, թե հանքարդյունաբերությունը տնտեսության շարժից ուժն է, ասում է՝ սնանկ ընկերությունից ի՞նչ օգուտներ են ակնկալում:

Ռոմանոս Պետրոսյանն էլ նշում է՝ Ամուլսարի հարցով հակակառավարական ցույցերն աննպատակ չպետք է լինեն: Կառավարությունը պետք է առաջնորդվի պետական շահով:

Նազելի Վարդանյանն էլ ուշադրություն է հրավիրում այն խնդրի վրա, որն առաջացել է պատերազմից հետո:

Ամուլսարի պահապանները նաև հիշեցնում են Նիկոլ Փաշինյանի չկատարված խոստումը, որ եթե «Էլարդ» ընկերությունը բացասական եզրակացություն տա, Կառավարությունը կդադարեցնի հանքի շահագործումը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան