Ադրբեջանցիները որոտանցուն հետ են ուղարկել․ «Պուտինն էլ կարգադրի, բաց չենք թողնելու, էլ չգա՛ս». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սյունիքի Որոտան գյուղին ադրբեջանցիներից այսուհետ բաժանում է մինչև 10 մետր տարածք։ Տունը, որում ապրում է Նարինե Բադալյանի ընտանիքը, սահմանապահ է՝ գտնվում է Որոտանի ծայրամասում։ «Հենց մեր տունն էլ էս պահին ամենավատ տեղում ա կարելի ա ասել։ Էն դպրոցն ա, կողքին հենց մեր տունն ա։ Էն ժայռը տեսնո՞ւմ եք, էն ժայռի հենց վերևը թուրքինն ա, իրանք էնտեղ կանգնած են։ Մեր տունն էլ առաջին տունն ա»,- պատմեց 30-ամյա կինը։

«Կորյուն Մալխասյան, Արման․․․ ազգանունը․․․ Արջունց, մահացել ա»,- սահմանապահ տան բնակիչներից փոքրիկ Ալիկը փորձում է մտաբերել գյուղից պատերազմ գնացած եղբայրներին։ Յուրաքանչյուր կրակոց և զինվորի մահ փոխեց նաև փոքրիկների երազանքները․ «Ուզում եմ, որ ինձ կախարդական փայտիկ լինի, բոլոր թուրքերին վերացնեմ, մեր գերիներին հետ բերեմ, բոլոր զոհերին, մեկ էլ զինվորները ողջ ու առողջ վերադառնան իրենց տուն»։

Պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման արդյունքում ադրբեջանցիներն ընդհուպ մոտեցել են մոտ 300 բնակիչ ունեցող Որոտանի վարչական սահմանին ու ամրացել մոտակա բարձունքներում։ Սահմանի մյուս կողմում են մնացել այն սարերը, արոտավայրերն ու անտառները, ուր որոտանցիները խոշոր եղջերավորներին էին արածեցնում, օգտվում բնության բարիքներից։

Բնակիչներից Հայկ Մկրտչյանը պատմում է․ «Այ՝ էս բլուրի վերևը թուրքերն են, էն վախտ մենք գնում էինք, բնությունն ինչ տալիս էր, օգտվում էինք, բերում էինք։ Խոտ էր, փետ՝ տան համար, ամեն ինչ բերում էինք, հիմա արդեն ֆսյո, դա իրանց մոտ ա, չկա»։

Արոտավայրերի խնդիրը Նարինե Բադալյանը ներկայացրեց․ «Արոտավայր չկա, ստիպված էժան գներով վաճառել են, տեղ էլ չկա, որ տանեն պահեն։ Մի երկու անգամ գնացել են էս վերևի մասերն անասունները, թուրքերն ասել են՝ ստեղ չբերեք։ Մնացածն էլ վախից չեն կարողանում իրենց անասունները տանեն-պահեն»։

Տան ապրուստն ապահովող խոշոր եղջերավորներին վաճառած որոտանցիներն այսօր կանգնած են վարկեր փակելու խնդրի առաջ։ Գոնե սառեցնեին վարկերը մինչև եկամտի նոր աղբյուր գտնեինք՝ ասում է Նարինե Բադալյանը։ Սահմանապահ այս տան մեծը՝ Վրեժ Բադալյանը, սեպտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 20-ը պատերազմի դաշտում է անցկացրել։ Զայրույթով է հետևում Երևանի կենտրոնում հանուն որոտանցու բողոքի ակցիաներին․ «Բեսպիլոտնիկները քաղաքական ուժերի մեջ ամենքին երեք տեղ պիտի խփի։ Վանեցյանը թողեց պատերազմը՝ հետ փախեք, հետ քաշվեք, Շուշին Վանեցյանը հանձնեց։ Մեր զինվորի ցավը տանեմ, շատ արտակարգ, ճարպիկ կռվում էին, էդ քաղաքական գործիչներն եկան, լրիվ խափանեցին, Ղարաբաղը հանձնեցին»։

Իսկ Նարինե Բադալյանը պատմեց․ «Բարգավաճից էին եկել, էլի էսպես հարցրեցին, ժողովուրդը պատասխանեցին, իրենց ձեռնտու ոչ մի բան չասեցին ու ոչ մեկին էլ չնկարեցին։ Աթոռի կռիվ են տալիս, ինձ հետաքրքիր չի՝ ով ա, ինչ ա, օգնեն էս մարդկանց, թե չէ ստեղ ոչ մեկ չի մնալու»։

Վրեժ Բադալյանն ասում է․ «Ադրբեջանցին մեզ նեղություն չի տալիս։ Էս տակերում բերին տրաֆարետը փչեցին ու իրանք փախան Գորիս՝ քաղաքապետն էր, տեղակալն էր, ով էր՝ չգիտեմ։ Մենք ստեղ ենք ապրում, թուրքը ընդեղ ա։ Ինքը փչել ա, փախել Գորիս, բա մեզ են չէ՞ վնաս տալու»։

Ադրբեջանցի սահմանապահների հետ Որոտանում արդեն շփման առիթ եղել է՝ Վրեժի աներորդին էր բարձրացել սարերը․ «Երեկ մի հոգի գնացել ա խնջլուխ քաղելու, թուրքերը բռնել են, ասել են՝ ինչ ես անում մեր սահմանում, ասել ա՝ եկել եմ խնջլուխի․․․ ասել են գնա՝ էլ չգաս։ Ու ինքը պատմում ա, թուրքը՝ ինչ ա ասել իրան, ոնց ա ասել, ասել ա՝ էս սմենը լավ սմեն ա, քեզ բաց ենք թողնում, գնա, բայց սմեն կա, շատ վատ ա, որ բռնեց, Պուտինն էլ կարգադրեց՝ բաց չեն թողնելու, հանկարծ չգաս»։

Ադրբեջանցիներին հանդիպած որոտանցին 60-ամյա Արկադի Մարգարյանն է։ Նախ՝ զգուշացավ պատմել ադրբեջանցիների հետ անակնկալ հանդիպումից, բայց՝ ոչ երկար։

– Վերջին անգամ ե՞րբ եք սարը գնացել։

– Երեկ։

– Կպատմե՞ք մի քիչ։

– Ինչի՞ համար։ Դե ռուսները էս յանն են կանգնած, թուրքերը էն յանն են կանգնած։ Օբշի էս լինյան թուրքեր են՝ թուրքառուս։ Այ էս ժայռի վրեն՝ հետևը, արդեն թուրքեր են։ Այ էն վերևի թումբը թուրքերն են, էն յանը ռուսներն են, հայ չկա ախպեր ջան։ Թող զինեն, մենք էլ մեր գյուղը պահենք էլի։  Ռուսն ա ու թուրքը, մենք ոչ մի բան, մեր տարածքում իրենք են տեր կանգնում։

– Ի՞նչ խոսեցիք սահմանապահների հետ։

– Դե ոչ մի բան, ասեցի՝ կանաչ ենք էլի քանդում, ասում ա՝ հետ գնացեք։

– Թուրքերն իրենց վատ չպահեցի՞ն։

– Ասում ա՝ հետ գնացեք, էլ չգաք ստեղ։

Որոտանցիները հազար ու մի դաժան, արյունոտ պատմություն են լսել ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ։ Չնայած ռուսների ներկայությանը՝ ադրբեջանցի զինվորների մոտենալը գյուղին 8 թոռ ունեցող Լեռնիկ Թոխունցի մոտ անհանգստություններ է արթնացրել․ «Երեխան գնում, հասնում ա մինչև էնդեղ, ադրբեջանցիներից ես վախենում եմ։ Ճիշտ ա՝ ես ընդեղ եմ ապրում, երեխաները ներքևում են ապրում, բայց դա ոչ մի նշանակություն չունի, եթե երեխեքը դուրս են գալիս փողոց, արդեն սիրտս դողդողում ա՝ մտածելով թուրքը էնդեղից կարող ա թոռներիս տանի»։

Ի՞նչ անել․ այս օրերին որոտանցիներին ամենատանջող հարցն է։ Զենք բաժանելը առաջարկվող տարբերակներից մեկն է․ «Բոլորն էլ թող զենք ունենան գյուղում, սահմանամերձ գոտի է՝ Որոտանում, Շուռնուխում․․․ Զենք ա, էլի, թող ապահով լինենք»։

Պատերազմի մասնակից երիտասարդներից Հրայր Մկրտչյանը որոշել է անձամբ մասնակցել գյուղի անվտանգության ապահովմանը՝ դիմում է գրել զինկոմիսարիատ․ «Ուզում եմ ես էլ գամ սահմաններին կանգնեմ։ Թղթերս Երևան են, պատասխանի եմ սպասում։ Ես ուրիշ տեղ չեմ գնա՝ մեր գյուղը, էս տարածքները էլի պահեմ»։

Ադրբեջանին է անցել որոտանցի Սեյրան Օհանջանյանի երկհարկանի տունը, ով չի հասցրել ապրուստը հանել։ Եղբայրը՝ Որոտանի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանը պատմում է․ «Ապրուստը հիմա տիրապետում են թուրքերը։ Չհասցրեց հանել, որովհետև եկել են, մի ժամ ժամանակ տվել, որ դուրս եկեք, ասել էին՝ տիրություն կանեն, որ ոչ մեկ չմտնի ներս, բայց արդյունքում թուրքերը տիրապետում են շենքին»։

Այսօր Սեյրան Օհանջանյանին պատկանած տան աջ մասում ծածանվում է ռուսական դրոշ, ձախում՝ ադրբեջանական, հերթապահում են ռուս և ադրբեջանցի զինծառայողներ։ Նրանց ներկայությունը ծանր ապրումների մեջ է գցում որոտանցիներին, ասաց Սուրիկ Օհանջանյանը։ Կառավարության որոշմամբ՝ տանտերը փոխհատուցում կստանա պետությունից։ Ադրբեջանցիների հսկողության տակ է անցել նաև այգեգործական ընկերությանը պատկանող 100-ի չափ այգի, ինչպես նաև 18-ից 20 կիսակառույց, անավարտ տներ։ Պետությունը գույքագրել է այս վնասը ևս։ Սպասում են ռուս սահմանապահներից և ԱԱԾ-ից թույլտվության, որ ադրբեջանցիներին մնացած գույքը դուրս հանեն։

Ի դեպ՝ Կառավարությունը 39-ով կհամալրի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների թիվը՝ գերազանցապես Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղերով։ Սա կնշանակի, որ ընդհանուր առմամբ 77 համայնք Հայաստանում օրենքով արտոնություններ կստանա՝ ամբողջությամբ կփոխհատուցվի անշարժ գույքի հարկը, 50 տոկոսով կփոխհատուցվեն կոմունալ վճարները, իսկ աշակերտներին դպրոցական դասագրքերն անվճար կտրամադրվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան