Ստատուս-քվոն ԼՂ հակամարտության հարցում չի կարող շարունակվել, ԵԱՀԿ ՄԽ-ն կարգավորման համար պայմաններ է ստեղծում․ Շարպանտիե

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

Ստատուս-քվոն ԼՂ հակամարտության հարցում չի կարող շարունակվել․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։

 «Իսկապես պետք է անել ամեն ինչ՝ երկու կողմերի համար ընդունելի լուծում գտնելու համար, որը հիմնված կլինի երեք հայտնի սկզբունքների վրա։ Թե՛ մարդկային, թե՛ քաղաքական տեսանկյունից անհնար է մշտապես ապրել հրադադարի ռեժիմի խախտման և սպառնալիքի պայմաններում։ Ստատուս-քվոն չի կարող շարունակվել»,- ընդգծել է դեսպանը։

 Ապա միտքը շարունակելով դեսպանը նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, սակայն ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ թե լուծում է խնդիրը, այլ միայն պայմաններ է ստեղծում կարգավորման համար, իսկ որոշումներ կայացնելու իրավունքը հակամարտող կողմերինն է։

Իսկ հարցին՝ ինչո՞ւ ՄԽ հայտարարությունները մինչ այս ավելի հասցեական չեն եղել, ֆրանսիացի դիվանագետը նշել է. «Վերջին հայտարարությունն անհամեմատ ավելի հստակ է, թիրախավորված է, քան նախորդները, բայց դրանք ևս հասցեական են եղել. դրանք հնարավոր է եղել կարդալ տողատակերում»: