Սեֆիլյանի գործով դատական նիստն՝ առանց Սեֆիլյանի

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը մեկնարկեց առանց Ժիրայր Սեֆիլյանի մասնակցության: Փաստաբանները միջնորդել էին, որպեսզի Սեֆիլյանին թույլատրվի մասնակցել դատարան նիստին, նշենք, որ երկու նիստ առաջ, Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը հրաժարվել էին պաշտպաններից ու լքել նիստերի դահլիճը՝ ի աջակցություն հացադուլավոր ընկերների:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նրանց նկատմամբ սանկցիա էր կիրառել՝ չորս ժամով հեռացնելով նիստերի դահլիճից: Փաստաբանների միջնորդությունը դատավորը մերժեց, ասելով, որ ինքը չի զրկում Սեֆիլյանին արդար դատաքննության իրավունքից:

«Ամբաստանյալ Սեֆիլյանն է իր գործողություններով զրկել իրեն դատավարությանը մասնակցելուց և ապացույցների վերաբերյալ կարծիք հայտնելու իրավունքից»,- ասաց Գրիգորյանը:

Սեֆիլյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հրապարակում էր գործում առկա այն ապացույցները, որոնք, ըստ իրենց, խախտումներով են ձեռք բերվել:

«ԱԱԾ-ն գործի նյութերը, գաղտնալսումներից տասն ամիս անց ուղարկում է Գլխավոր դատախազություն, որտեղից էլ 2015 փետրվարի 18-ին, Կոստանյանը գործն ուղարկում է ՀՀ քննչական կոմիտե: Այստեղ քննիչ Մակինյանի կողմից, փետրվարի 18-ին կայացվում է որոշում 2015 թվականի ապրիլի 24-ին մի խումբ անձանց կողմից զանգվածային անկարգություններ հրահրելու նախապատրաստության փաստի առթիվ հարուցել քրեական գործ: Սա նշանակում է Ժիրայր Սեֆիլյանին տասը ամիս ԱԱԾ-ն հետապնդել է»,- ասաց փաստաբանը:

Լիլիթ Շաբոյան