ԲԴԽ նախագահին զգուշացրեք՝ ոչ մի ալիբի չի փրկելու պատասխանատվությունից․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Եթե ցանկանում ենք, որ պետությունն արդյունավետ կերպով կարողանա գոյություն ունենալ, զարգանալ, պետք է ունենանք կենսունակ, արդար դատական համակարգ: Այս մասին ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա նշեց, որ ԲԴԽ-ի կողմից առաջադրված Լիլիթ Թադևոսյանի թեկնածության վերաբերյալ բազմաթիվ դրական կարծիքներ է լսել, բայց ուզում է իմանալ՝ քանի՞ հատուկ կարծիք է ունեցել։ «Եթե մի քանի կարծիք, ապա դա նշանակո՞ւմ է, որ մյուս հարցերով համաձայն եք եղել այն գորշ զանգվածի հետ, որն ապականել է արդարադատությունը մեր երկրում: Եթե համաձայն չեք եղել, ո՞րն է գրավականը, որ ընտրվելուց հետո կսկսեք արտահայտվել, և եթե պատրաստ եք, ինչո՞ւ այստեղ չխոսել արատավոր երևույթների մասին»,- նշեց Բաբաջանյանը:

«ԲԴԽ նախագահին զգուշացրեք, որ ոչ մի ալիբի, որ նա կվկայաբերի այսպիսի հանրային միջոցառումներին չներկայանալու համար, չի փրկելու այն պատասխանատվությունից, որ նա կրում է իր քաղաքական գործունեության համար։ Նրա առնչությունները տարբեր քաղաքական խմբակներին մեզ շատ քաջ հայտնի են: Ես առիթը բաց չեմ թողնելու՝ բարձրաձայնելու նրա հանցավոր դերակատարությունը դատական համակարգում»,- ասաց պատգամավորը:

«Եթե մենք ցանկանում ենք, որ պետությունն արդյունավետ կերպով կարողանա գոյություն ունենալ, զարգանալ, պետք է ունենա կենսունակ, արդար դատական համակարգ: Դրա փոխարեն ի՞նչ ունենք մենք. վերից վար կոռումպացված, իրենց խղճի դեմ գործարքի գնացած, մեր երկրի հարյուր հազարավոր քաղաքացիների տառապանքների հաշվին հարստացած, քաղաքական պատվերներ կատարող, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ: 2020թ. նոյեմբերի 15-ին՝ Կառավարության և Ազգային ժողովի շենքերը գրոհած ջարդարարների կողմից գործողություններից օրեր անց, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը քաղաքական հայտարարություն, մարտակոչ ուղղեց դատական համակարգին, դատավորներին՝ հրահանգելով ցույց տալ, որ իրենք «վնգստացող դատավորներ» չեն: Կարող ենք պնդել, որ ԲԴԽ-ն ոչ միայն իր ֆունկցիան բավարար և արդյունավետ չի կատարում, այլև ակնհայտ քաղաքական դիրքավորում է զբաղեցնում: Սա կարելի է պնդել նրանից, որ որևէ սթափեցնող, սառեցնող և հակակշռող հայտարարություն այս հայտարարությանը Բարձրագույն դատական խորհրդի և ոչ մի անդամի կողմից չի հնչեցվել: Երբ դատական իշխանությունը կամ այդ համակարգի կառույցներից մեկի ղեկավարը նման քաղաքական հայտարարություն է անում և ձեռնոց նետում, նա փլուզում և քանդում է պետականության բոլոր հիմքերը: Այսպիսի հայտարարության առկայությունն իսկ վկայում է, որ մենք չունենք այլևս պետական իշխանության ինստիտուտներ. հենց այստեղ ավարտվում է պետությունը: ԲԴԽ նախագահի այդ հայտարարությանը հաջորդեց Հայաստանի պատմության ընթացքում մեկ տասնյակի շրջանակում տեղավորվող ծանրագույն հանցագործություններով մեղադրանքների, կալանքների միջնորդությունների չբավարարումը՝ ցույց տալով, որ արդարադատության իրականացման համար պատասխանատու կառուցակարգերն ակնհայտորեն ձեռնոց են նետում մեր պետականությանը»,- հայտարարեց Արման Բաբաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: