Ընդդիմության հանրահավաքներին ամենավերջին խուժանի բառապաշարով ելույթներ են հնչում. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Մենք պատրաստ էինք հաշվի առնել ընդդիմության կարծիքը և առաջարկում էինք գնալ արտահերթ ընտրությունների, նրանք մերժեցին և դրանով, փաստացի, համակերպվեցին այն մտքի հետ, որ իրենք պարտվել են դեռ չկայացած ընտրություններում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Անդրադառնալով քննադատություններին, թե իշխանությունը վախեցավ Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարություններից, Հակոբյանը նշեց, որ արտահերթ ընտրություններից հրաժարվելու որոշումը կայացվել է մի քանի ամիսների ընթացքում, իսկ Ռոբերտ Քոչարյանն իր հայատարարությունն արել է մոտ մեկ շաբաթ առաջ. «Հետևաբար իրականության հետ աղերս չունեն պնդումները, թե այս որոշումը Քոչարյանի հայտարարությամբ է պայմանավորված»։

Հարցին՝ ինչո՞վ էր պարտադիր հուշագրի ստորագրումը արտահերթ տնտրությունների գնալուց առաջ, Հակոբյանը նշեց, որ դա հանրությանն ի ցույց դնելու համար է, որ բոլոր խորհրդանական ուժերի կողմից կա քաղաքական կամք՝ գնալ արտահերթ ընտրությունների։

Պատգամավորի դիտարկմամբ՝ քաղաքական ճգնաժամն ընդդիմության դաշտում է, նրանք չեն կարողանում քաղաքացու հետ երկխոսել․ «Ընդդիմության հանրահավաքներին ամենավերջին խուժանի բառապաշարով ելույթներ են հնչում հարթակից: Այ՝ այդտեղ է ճգնաժամը: Դրա համար է, որ նրանք չեն ցանկանում մասնակցել ընտրությունների։ Մի քաղաքական գործիչ, որը ՀՀ քաղաքացիներին անվանում է բոմժ, հետո ի՞նչ երեսով կգնա քարոզարշավի և կմասնակցի ընտրությունների։ Պարզ է, չէ՞, որ նա ցանկանում է առանց հանրության կարծիքը հաշվի առնելու լինել խամաճիկային վարչապետ»։

Մանրամասները՝ տեսանյութում: