Ինչո՞ւ է իշխանությունն այդպես մտահոգված մեր ուժի ղեկավարի հայտարարություններով. Իվետա Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իշխանությունները տեղի ունեցած ողբերգության, մեր կորուստների, ներքաղաքական ճգնաժամի հարցում իրենց մեղավորությունը գիտակցելու փոխարեն, փորձում են մեղավորներ փնտրել և սլաքներն ուղղել ընդդիմության ուղղությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Կարող եմ թարմացնել իշխանությունների հիշողությունը՝ նշելով, որ կոնկրետ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են անցկացվել բացառապես Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և անգամ նրա՝ ժամանակավոր պաշտոնակատար չլինելու դեպքում, որովհետև մենք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվելիք ընտրությունների վերաբերյալ ունենք լուրջ վերապահումներ և կասկածներ։ Իշխանության ներկայացուցիչներն անկեղծորեն պետք է խոստովանեին, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէր հրաժարական տալ, պատրաստ չէ զրկվել կառավարության ղեկավարի համար սահմանված բոլոր բարիքներից հրաժարվելու, պատրաստ չէ հրաժարվել կառավարական առանձնատանը բնակվելու բերկրանքից։ Եթե իրենք իրենց մեջ այդքան քաջություն չեն գտնում այդքանը խոստովանելու, ուրեմն՝ ընդդիմությանը թող չփորձեն մեղավոր կարգել»,- նշեց Իվետա Տոնոյանը։

Նա հավելեց, որ «Բարգավաճ Հայատսան» կուսակցության օրակարգում ոչինչ չի փոխվել, այն մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Առանձին գործիչները, որոնք փորձում են հանդես գալ ընդդիմության մասին դիտարկումներով, լավ կլինի՝ սեփական թիմի ներկայացուցիչների հայտարարությունները փորձեն վերարտադրել»,- նշեց Տոնոյանը։

Անդրադառնալով «Իմ քայլի» հայտարարությանը, թե արտահերթ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չկա, Իվետա Տոնոյանը հակադարձեց՝ նշելով, որ միայն Ադրբեջանում չեն ցանկանա, որ Հայաստանում անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Իվետա Տոնոյանի կարծիքով՝ իշխանությունը վախենում է սպասվող արտահերթ խորհրդարական ընտրություններից:

«Իշխանությունը վախենում է, և դրա համար ունի բավարար հիմքեր, քանի որ նրանք չունեն հանրային աջակցություն և մեծամասնություն կազմելու մասին խոսք լինել անգամ չի կարող։ Եթե 2018 թվականին, երբ իրականացվեց հեղափոխության հանրաքվե և ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այդ էյֆորիայի պահմաններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 100 հազարից ավելի մեր հայրենակիցների վստահության քվեն ստացավ և ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը դարձավ, վստահաբար, մենք որևէ վախենալու բան չունենք։ Մենք ունենք մեր համակիրների բանակը, մեր ընտրողներին և հետհեղափոխական տարիներին մեր վարկանիշը շեշտակիորեն աճել է»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Անդրադառնալով իշխանության կողմից հնչող քննադատություններին, թե ինչու է Գագիկ Ծառուկյանը կողմ Վազգեն Մանուկյանի թեկնածությանը, Տոնոյանը նշեց. «Ինչո՞ւ է իշխանությունն այդպես մտահոգված մեր քաղաքական ուժի ղեկավարի հայտարարություններով: Դրանով իրենց վախերն ու անհանգստություններն են փոխանցում»: Հարցին՝ վստա՞հ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կրկին երկրորդ տեղը կզբաղեցնի, Տոնոյանն արձագանքեց․ «Ինչո՞ւ միայն երկրորդ տեղը պետք է «Բարգավաճ Հայաստանը» գրավի»։

Մանրամասները՝ տեսանյութում: