Ի՞նչ է պատահել ԲԴԽ նախագահին, ինչո՞ւ է «փախել» այսօրվա նիստին մասնակցությունից․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
Բոլորը

ԱԺ-ում քննարկվում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: ԲԴԽ-ն առաջադրել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացրեց ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց ուղղեց Ստեփան Միքայելյանին. «Անցած երկուշաբթի ԲԴԽ նախագահը ողջ-առողջ եկել է աշխատանքի՝ մինչև ուրբաթ ներառյալ, և հանկարծ մեկնել է արձակուրդ: Ի՞նչ է պատահել Ռուբեն Վարդազարյանին, ինչո՞ւ է նա «փախել» այսօրվա նիստին մասնակցությունից, և ինչո՞ւ եք համաձայնել Դուք ներկայացնել Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածությունը»:

Ստեփան Միքայելյանը պատասխանեց՝ տեղեկացնելով, որ ԲԴԽ նախագահը հեծանիվից վայր ընկնելու պատճառով առողջական խնդիրներ ունի:

Պատգամավորը արձագանքեց, որ հետևում է ԲԴԽ բոլոր անդամների գործունեությանը և գիտի, թե ով է ողջ-առողջ կամ վատառողջ. «Ես գիտեմ, թե ով ինչ հեծանիվից է ընկել և ինչ վնասվածքներ է ստացել: Նույն Վարդազարյանը հեծանիվից ընկնելու այս ամբողջ ընթացքում մարտակոչեր էր հղում դատավորներին «վնգստացող դատավորների» վերաբերյալ: Այնպես որ՝ խնդրում եմ ցույց մի՛ տվեք, թե Դուք չգիտեք իրականությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում: