Որ պատգամավորներն են ամենաշատը բացակայում ԱԺ նիստերից. Գագիկ Ծառուկյանն ու Սասուն Միքայելյանն առաջատարներից են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
Բոլորը

Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանում գումարվել է վեց հերթական նիստ՝ 15 օր տևողությամբ, ութ արտահերթ նիստ՝ ինը օր տևողությամբ և մեկ հատուկ նիստ՝ մեկ օր տևողությամբ: 5-րդ նստաշրջանը սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 14-ին և ավարտվել դեկտեմբերի 17-ին: Այս երեք ամիսների ընթացքում պատգամավորները, նիստերին մասնակցելու նպատակով, խորհրդարան պետք է գային 25 օր, սակայն պարզվում է՝ կան պատգմավորներ, որոնք հարգելի կամ անհարգելի պատճառներով բացակայել են բոլոր նիստերից:

Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանում գումարված որևէ նիստի չի մասնակցել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա բացակայել է 23 անգամ, 23-ն էլ՝ հարգելի: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը 2020 թվականի սեպտեմբերի 25-ից նոյեմբերի 13-ը եղել է կալանավորված: Սակայն ընդգծենք, որ Ծառուկյանը գրեթե մշտապես բացակայողներից է, ԱԱԾ-ից դուրս գալուց հետո էլ նիստերի չի մասնակցել:

ԱԺ նիստերից ամենից շատ բացակայող մյուս պատգամավորը կրկին ԲՀԿ-ից է՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Նա 20 բացակայություն ունի, բոլորը՝ հարգելի: ԲՀԿ-ից շատ բացայակում է նաև Գևորգ Պետրոսյանը՝ նա 19 հարգելի բացակայություն ունի:

Նիստերից նույնքան բացակայել է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, սակայն բացակայություններից միայն 15-ն է հարգելի, իսկ 4-ն անհարգելի պատճառներով է:

Շարունակելով նիստերին չներկայացող պատգամավորների ցանկը՝ նշենք, որ դարձյալ ԲՀԿ-ից Վարդևան Գրիգորյանը բացակայել է 17 անգամ, Վարդան Վարդանյանն ու Սողոմոն Սողոմոնյանը 16-ական անգամ: Նրանց բոլորի բացակայությունները հարգելի են: ԲՀԿ-ից Դավիթ Մանուկյանը, որը Գագիկ Ծառուկյանի փեսան է, ընդհանուր առմամբ բացակայել է 14 անգամ, որից 8-ը՝ անհարգելի, իսկ նույն խմբակցությունից Էդուարդ Բաբայանը և Տիգրան Ստեփանյանը 13-ական բացակայություն ունեն, յուրաքանչյուրի դեպքում՝ 7-ը՝ անհարգելի: Եվս մեկ ԲՀԿ-ական՝ Հրանտ Մադաթյանը 12 հարգելի բացակայություն ունի, Քաջիկ Գևորգյանի 12 բացակայություններից էլ 2-ն է անհարգելի: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նիստերին չի մասնակցել 11 անգամ, որից 9-ը՝ հարգելի պատճառներով: Միքայել Մելքումյանի 7 բացակայություններից 5-ն է հարգելի, Կարինե Պողոսյանի յոթ բացակայություններից 5-ը՝ անհարգելի, իսկ Արթուր Գրիգորյանի 7 բացակայություններից անհարգելի է 3-ը:

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը բացակայել է 8 անգամ, 6-ը՝ հարգելի, Իվետա Տոնոյանի 6 բացակայություններից 4-ն անհարգելի է, նույնը՝ Շաքե Իսայանի պարագայում, իսկ Արայիկ Աղաբաբյանի 6 բացակայությունից 4-ն է հարգելի, Արտյոմ Ծառուկյանի 8 բացակայությունից էլ հարգելի է 6-ը: Շարունակելով նիստերից բացակայող ԲՀԿ-ականների ցանկը՝ նշենք, որ Նոռա Առուստամյանը բացակայել է 8 անգամ, որից 6-ը՝ անհարգելի պատճառներով, իսկ Արթուր Դաթաքյանի և Ջանիբեկ Հայրապետյանի դեպքում 8 բացակայությունց 6-ը հարգելի է:

Իսկ ահա ԲՀԿ խմբակցությունը լքած Տիգրան Ուրիխանյանը 10 բացակայություն ունի, որից կեսն անհարգելի է: ԲՀԿ-ն լքած մեկ այլ պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանը նույնպես բացակայել է 10 անգամ, բոլորը՝ անհարգելի:

Անդրադառնալով իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ նշենք, որ Սասուն Միքայելյանից հետո 5-րդ նստաշրջանից ամենաշատը բացակայած պատգամավորը Սոնա Ղազարյանն է: Նա ունի 12 հարգելի բացակայություն: Նույնքան բացակայություն ունեն «Իմ քայլը» լքած Գոռ Գևորգյանը և Վարազդատ Կարապետյանը: Գևորգյանի բացակայությունները հարգելի են, իսկ Կարապետյանինը՝ միայն 6-ը: «Իմ քայլից» ամենաշատ բացակայություններ ունեցող մյուս պատգամավորը Քրիստինա Պողոսյանն է․ նրա 11 բացակայությունից 9-ը, սակայն, հարգելի է: Պատգամավորական մանդատից հրաժարված «Իմ քայլի» նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանի 11 բացակայությունից 5-ն անհարգելի է:

Ըստ ԱԺ-ից փոխանցված տեղեկության՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ունի 10 հարգելի բացակայություն: Նշենք, որ այս բացակայությունները համընկնում են այն ժամանակահատվածի հետ, երբ Արարատ Միրզոյանը մի խումբ անձանց կողմից մարմնական վնասվածքներ ստանալուց հետո գտնվում էր բուժման մեջ:

«Իմ քայլից» ամենաշատը բացակայողների թվում է նաև Սիփան Փաշինյանը․ նա ունի 4 անհարգելի և 5 հարգելի բացակայություն: Խմբակցության մեկ այլ պատգամավոր Մերի Գալստյանն էլ 4 անհարգելի և 3 հարգելի բացակայություն ունի:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ամենաշատը բացակայել է Սրբուհի Գրիգորյանը: Նա բացակայել է 7 անգամ, որից 5-ը՝ հարգելի:

Հավելենք, որ մինչև 5 բացակայություն ունեցող պատգամավորներին չենք անդրադարձել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան