Առևտրաշրջանառությունը խթանելու նպատակով հայ-իրանական ներմուծող-արտահանող ընկերություն կստեղծվի

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հրավերով Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության հանքերի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրով Թաջին: Մայիսի 31-ին նախարարն ընդունել է իրանցի պաշտոնյային․ այս մասին տեղեկացնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Մոջթաբա Խոսրով Թաջին շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել. «Շատ ենք կարևորում Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը՝ նպատակ ունենալով խթանել մեր բարեկամ պետությունների միջև համագործակցությունը: Ձեզ էլ պատասխան այցով հրավիրում ենք Իրան՝ քննարկելու գնահատման փաստաթուղթ տրամադրող մարմինների ներկայացուցչությունների ստեղծումը Հայաստանում»:

Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ թեև Հայաստանի և ԻԻՀ-ի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, զարգանում են երկկողմ տնտեսական կապերը, այնուամենայնիվ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ցուցանիշները դեռևս այնքան էլ գոհացուցիչ չեն, և անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել այս ուղղությամբ համագործակցությունն առավել ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ: Իրանի Իսլամական Հանրապետության հանքերի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրով Թաջին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայկական կողմի առաջարկը` ակտիվ համագործակցություն հաստատել հայ-իրանական ներմուծող-արտահանող ընկերությունների միջև, ինչպես նաև համատեղ ներմուծող-արտահանող ընկերություն ստեղծել: Նախարարի խոսքով՝ սա կնպաստի Հայաստանից Իրան ապրանքների արտահանմանը, ինչպես նաև կաջակցի իրանական ապրանքներին՝ մուտք գործել Հայաստանի համար արտոնյալ ռեժիմ ունեցող շուկաներ:

Սուրեն Կարայանն անդրադարձել է «Սյունիք» ազատ տնտեսական գոտուն՝ նշելով, որ իրանցի գործարարները հնարավորություն կստանան օգտվելու ԱՏԳ-ում գործող հարկային և մաքսային արտոնություններից, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված լայն հնարավորություններից, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգից» (GSP), ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» (GSP+) արտոնյալ առևտրային ռեժիմների առավելություններից։ Այս համատեքստում կարևորվել է նաև առաջիկայում ստորագրվելիք ԵԱՏՄ անդամ պետությունների և ԻԻՀ-ի միջև ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագիրը, որը համագործակցության զարգացման նոր հնարավորություններ կստեղծի:

Երկու երկրների տնտեսական կապերի զարգացման, առևտրաշրջանառության մեծացման գործում Մոջթաբա Խոսրով Թաջին կարևորվել է հայկական ապահովագրական կազմակերպությունների և Իրանի կենտրոնական ապահովագրության ծառայության միջև կապերի ընդլայնումը, արտահանման արդյունավետ կազմակերպման առումով Իրանի արտահանման զարգացման բանկի հետ համագործակցությունը:

Ավելի ուշ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Իրանի Իսլամական Հանրապետության հանքերի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրով Թաջին այցելել են Ice House համալիր: Ընկերության հիմնադիր Արման Հովսեփյանը նշել է, որ 2014թ հիմնվել է ICE HOUSE լոգիստիկ համալիրը: Համալիրի պահեստային կարողությունը կազմում է 1500 պալետատեղ՝ նախատեսված չոր ու սառնարանային պահատվության համար: Այլ կերպ ասած, այն միառժամանակ կարող է տեղավորել 80 մեծ բեռնատարի պարունակություն: Արդեն գործում է նաև Մոսկվայի լոգիստիկ կենտրոնը: Ընկերության ներկայացուցիչները նախարարին և իրանցի պաշտոնյային հայտնել են, որ մտադիր են Սյունիքի Ազատ տնտեսական գոտում ևս մեկ համալիր հիմնադրել: Իրանի առևտրի նախարարի տեղակալը մի շարք հարցեր է ուղղել կազմակերպության գործունեության, պասեստավորվող ապրանքների, պահպանման չափանիշների և արտահանման ուղղությունների վերաբերյալ: Քննարկվել են իրանական ընկերությունների հետ իրատեսական համագործակցության հեռանկարները: