Ովքեր են պատերազմի ժամանակ հրամաններ տվել, և որտեղ է եղել Դավիթ Տոնոյանը. ընդդիմությունը բացահայտումներ է խոստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
Բոլորը

Արցախյան երկրորդ պատերազմի վերսկսման պատճառներն ու պարտության հանգամանքները պարզելու, ինչպես նաև պատերազմի 44 օրերի ընթացքում ռազմաքաղաքական ղեկավարության կայացրած որոշումները վերլուծելու նպատակով Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ցանկանում է փաստահավաք խումբ ստեղծել:

Մանրամասնելով ստեղծվելիք հանձնաժողովի գործառույթները՝ Մարուքյանն ասաց, որ ուսումնասիրելու են մինչ պատերազմը և հետպատերազմական շրջանների զարգացումները: Մասնավորապես, պետք է հանրությանը պարզ լինի՝ արդյո՞ք մինչև սեպտեմբերի 27-ը հայկական կողմը տեղեկացված է եղել, որ թշնամին լայնածավալ հարձակման է պատրաստվում:

Ով է պատերազմը կառավարել 44 օր, ինչպես է կառավարել, ովքեր են հրամաններ տվել, ինչպես է որոշվել զինատեսակների կիրառումն ու զորքի տեղաշարժը. Մարուքյանն ասում է՝ այս և այլ հարցերի պատասխաններ են պարզելու, որոնց զգալի մասը քննարկվելու է գաղտնիության ռեժիմով:

ԼՀԿ ղեկավարը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ քննարկել է, որպեսզի պարիտետային հանձնաժողովը ստեղծվի Կառավարության որոշմամբ, սակայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, ըստ Մարուքյանի, դեմ է:

Իշխանություններից զատ՝ փաստահավաք հանձնաժողովի ստեղծմանը դեմ է նաև Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն: Մարուքյանին հանրապետականներն ասել են, որ պատերազմի հանգամանքները պետք է քննվեն, բայց ո՛չ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց նաև, որ իր նախաձեռնությանը դրական են արձագանքել ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և վերջին արտահերթ ընտրություններին մասնակցած «Մենք» կուսակցությունների դաշինքը: Այժմ քննարկվում է փաստահավաք հանձնաժողովը ոչ թե Կառավարության որոշմամբ, այլ օրենքով ստեղծելու հարցը։ Չի բացառվում, որ առաջիկայում համապատասխան նախագիծը շրջանառության մեջ կդրվի:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Մարուքյանի նախաձեռնության մասին ասաց՝ այս պահին իշխող ուժի դիրքորոշումը հայտնել չի կարող, քանի որ նախագիծը շրջանառության մեջ չէ:

Վարդանյանը նաև ակնարկում է, որ Էդմոն Մարուքյանի առաջարկած փաստահավաք խմբի մոդելը կարող է Սահմանադրության հետ անհամապատասխանություն առաջացնել:

ՀՀԿ-ից Դավիթ Հարությունյանն էլ, Factor TV-ի հետ խոսելով «Լուսավոր Հայաստանի»՝ պատերազմի պատճառները բացահայտելու նախաձեռնությունից, ասաց, որ նախ քաղաքականապես առողջ իշխանություն պետք է ունենալ:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ օրերս Factor TV-ին ասել էր, որ հիմա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը չէ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան