Ի՞նչ անեմ, ինքնասպա՞ն լինեմ, եթե իշխանությունը չգնա արտահերթի. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Մենք ամեն օր սպասում ենք խորհրդարանի ինքնալուծարմանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով հարցին, որ եթե իշխանությունը որոշի չգնալ արտահերթ ընտրությունների, ի՞նչ քայլեր կնախաձեռնվեն, կսպասե՞ն մինչև 2023թ. ընտրությունները, Մարուքյանն արձագանքեց. «Ի՞նչ անեմ, ինքնասպանությա՞ն դիմեմ դրա համար, ի՞նչ անեմ, զինված խումբ ձևավորեմ մարդկա՞նց սպանեմ, շենքեր գրավեմ-վառե՞մ, պատանդներ վերցնեմ, պահանջեմ վարչապետի հրաժարակա՞նը: Ոզում եմ ասել՝ կան Սահմանադրությամբ նախատեսված մեխանիզմներ: Դուք ի՞նչ եք առաջարկում, շահիդի գոտի կապեն, գնան տրաքե՞ն ընդդիմադիրները:

Վարչապետի հրաժարականը մեկ օրվա գործընթաց չէ, երկար քաղաքական գործընթաց է և դրա հանգուցալուծումը կլինեն արտահերթ ընտրությունները, թե կլինի հրաժարական և անցումային կառավարության ընտրություն, հիմա դա չեմ կարող կանխատեսել, բայց այդ երկուսից մեկը հաստատ կլինի, իսկ թե երբ, չեմ կարող ասել»:

Հարցին, թե կա՞ն «Իմ քայլից» պատգամավորներ, որ խոստանում են առաջադրվելու դեպքում ընտրել իրեն, և ովքեր են նրանք, Մարուքյանը պատասխանեց. «Այո՛, կան: Ուզում եք անունները տամ, մարդկանց հետապնդե՞ն: Բա որ չկան, ինչո՞ւ չի հրաժարական տալիս, թուղթ է ուզում: Բա որ չկան, ի՞նչն է խնդիրը»:

Մանրամասները՝ տեսանյութում: