Հայաստանում իշխանությունը զավթված է, դատավորներն էլ գտնվում են պատանդի կարգավիճակում. «Սասնա ծռերի» անդամի փաստաբան

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը

Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր»խմբի 10 անդամների գործով դատական նիստը: Ամբաստանյալ Արմեն Բիլյանի պահանջով դատարան էր հրավիրվել շտապօգնության բրիգադ: Ըստ դատավորի հայտարարության` Բիլյանի մոտ նկատվել է ընդհանուր թուլություն, սնուցման խանգարում:

Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանը 20 օրից ավելի գտնվում էր հացադուլի մեջ: Այսօրվա նիստին փաստաբան Արա Ղարագյոզյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Մեսրոպ Մակյանին: «Դատարանն արդարադատություն չի իրականացնում, այլ «զապասով» պաշտպանություն է իրականացնում՝ վատնելով պետության փողերը: Դատարանը պաշտպանական կողմի նկատմամբ կանխակալ վերաբերմունք է դրսևորում: Սա դատավարություն չէ, այլ քաղաքական հաշվեհարդար»,- հայտարարեց փա ստաբանը:

Պավել Մանուկյանի պաշտպան Ղարագյոզյանն ասաց, որ այս գործով Մակյանը հանդես չի գալիս որպես անկողմնակալ դատավոր և չի կարող լինել օբյեկտիվ, ինչը կարող է ազդել գործի բազմակողմանի քննության վրա: «Հայաստանում իշխանությունը զավթված է, դատավորներն էլ գտնվում են պատանդի կարգավիճակում»,- ասաց Ղարագյոզյանը:

Փաստաբանները նշեցին, որ իրենք էլ են միանում այս միջնորդությանը:

Հիշեցնենք՝ այս բողոքի պատճառն այն է, որ երբ «Սասնա ծռերի» անդամները բոյկոտել էին դատական նիստը և հրաժարվել իրենց պաշտպաններից՝ hաջակցություն հացադուլ հայտարարած ընկերների, դատարանն առանց նրանց համաձայնության գործին հանրային պաշտպաններ էր ներգրավել: