Սերժ Սարգսյանի հետտոնական խորհրդակցության հետքերով. ինչ էր իրականում բացահայտվել շուկաներում. «Ժողովուրդ»

Լուրեր

12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ամանորից հետո` հունվարի 1-ին, Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել գնաճի թեմայով: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս խորհրդակցությունը անցկացնելու առիթը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ստուգումներն են եղել:

Մեզ հայտնի դարձավ, որ նախատոնական շրջանում վերահսկողական ծառայության աչքի տակ են եղել հիմնականում կարագի, շաքարավազի, մսամթերքի, այդ թվում` թռչնամսի եւ ձվի շուկաները: Վերահսկողության ընթացքում հիմնականում կարագի եւ շաքարավազի շուկաներում գների բարձրացումներ են նկատվել, ինչն էլ առիթ է տվել, որ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրի:

Նկատենք, որ այդ խորհրդակցությունից հետո ե՛ւ կարագի, ե՛ւ շաքարավազի շուկաներում գները փոքր-ինչ նվազել են: Արդյոք այդ նվազման մեջ դեր ունեցել է Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը, վաղ է ասել, քանի որ գնանկում արձանագրվել է կարագի եւ շաքարավազի միջազգային շուկաներում: «Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ փորձեց կապ հաստատել նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի հետ, սակայն ապարդյուն»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: