Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հասարակական հիմունքներով ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանը օրերս կնշանակվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի թափուր պաշտոնում:
47–ամյա Ներսիսյանը այժմ «Թվային Հայաստան» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է: Երկար տարիներ աշխատել է նաև ՀՀ էներգետիկայի նախարարությունում (նախարարի տեղակալի օգնական, նախարարի խորհրդական, վարչության պետ), Երևանի քաղաքապետարանում՝ զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ:
Տեխնիկական գիտությունների թեկնածու է:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: